Մոխրենես
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մոխրենես, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 28 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 61 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Մոխրենես | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Հադրութի | |
Համայնք | Մարտունու շրջան | |
Այլ անվանումներ | Սուսանլըք | |
ԲԾՄ | 1026 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 212 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ ԱԵ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավային հատվածում՝ Հադրութի շրջանում՝ նախկին Դիզակ գավառում։ Բնակավայրի հարավարևելյան մասով է հոսում Իշխանագետի վտակ Քար՝ աղբյուր գետը։ Մոխրենեսի թիկունքում է գտնվում Պլանեն քար բարձունքը[2]։
Համայնքը լեռնային է, ունի 1117,48 հա տարածք, որից 347,75 հա գյուղատնտեսական նշանակություն, 743,58 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 4 աղբյուրներ` «Ցորտցորտ», «Երե թաղեն», «Ներքե թաղեն» և «Ակունց»։
Մոխրենեսը Արցախի հնագույն բնակատեղիներից մեկն է։ Այն գոյություն ունի առնվազն վաղ միջնադարից։ Նախկինում գյուղը եղել է Շինատեղ կոչված վայրում։ Գյուղի վաղ գոյության մասին է վկայում նաև Մոխրենեսի շրջակայքում գտնվող 5–6–րդ դարերում կառուցված Օխտը դռնի վանքը։ Ըստ ավանդության՝ վանքը կառուցել է զավթիչների դեմ պայքարում զոհված յոթ եղբայրների միակ քույրը[2]։
13–րդ դարի Գտչավանքի շինարարական արձանագրության մեջ խոսվում է նաև Մոխրենես (Մոխրենիս) բնակավայրի մասին։
14–րդ դարում նախկին բնակավայրից ոչ շատ մեծ հեռավորության վրա հիմնվում է Նոր Մոխրենեսը։
1918–1920 թվականներին Մոխրենեսի հայությունը հայրենի երկրի սահմանները պաշտպանել է Մուսավաթական Ադրբեջանի ավազակախմբերի ոտնձգություններից[2]։
1929 թվականին Արցախում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Մոխրենեսում կազմակերպվել է կոլտնտեսություն։
Ապախոշորացումից հետո, 1989 թվականին նորից կազմակերպվել է Մոխրենեսի կոլտնտեսությունը, որը գործել է մինչև 1998 թվականը։ Հողերի սեփականաշնորհումից հետո գյուղացիները վարում էին իրենց անհատական տնտեսությունները։
Մոխրենեսում ապրում էին Սրաբունց (Ավագյաններ), Դադունց (Պողո-սյաններ), Պետունց (Պետրոսյաններ), Ասրունց (Ասրյաններ), Սաքունց (Ստեփանյաններ), Բաբունց (Բաղդասարյաններ), Աղաբաբունց (Աղաբաբյաններ) ազգատոհմերի ներկայացուցիչներ[2]։
Մոխրենեսից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 120 մարդ, նրանցից 62–ը զոհվել է։ Գյուղում պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնելու համար 1968 թվականին հուշարձան է կառուցվել[2]։
Արցախյան ազատամարտին գյուղից մասնակցել է 42 հոգի։ Ռազմական գործողությունների ժամանակ 8 հոգի զոհվել է։ Ազատամարտի նահատակների հիշատակին գյուղում հուշարձան կոթող է կառուցվել[2]։
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[3][4][5]։
Մոխրենես համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 180 մարդ, կա 39 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Սարգիս եկեղեցի (1840 թ.), գերեզմանոց (18-19-րդ դարեր), խաչքար (10-11-րդ դարեր), «Օխտը դռնի վանք» եկեղեցի (5-6-րդ դարեր), Քարաղբյուր գետի կամուրջը (14–15–րդ դարեր), Սուրբ Վանես, Խաչին սրբավայրերը, հաշվառված է 21 հուշարձան։
Մոխրենեսի Սբ․ Սարգիս եկեղեցին քանդվել է 2022 թվականի մարտից հուլիս ամիսներն ընկած ժամանակահատվածում[7]։
Գյուղի աղբյուրներն են Ցորցորտ, Երե թաղեն, Ներքե թաղեն, Ակունց, Գայլաձոր, Ղուզե, Քարաղբյուր։ Մուխրենեսի հանդամասերն են Մեծ ու Փոքր զկռատափ, Շլորուտ, Արփալու, Սլդախանց, Մաչի գոմեր, Ծումն արտեր, Կռակլավ[2]։
2015 թվականին համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 33 աշակերտներ[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.