Մհեր Բեժանյան

հայ բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia

Մհեր Բեժանյան

Մհեր Ավետիքի Բեժանյան (մայիսի 7, 1938(1938-05-07), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 29, 2000(2000-11-29), Վանաձոր, Հայաստան[1]), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1968 թվականից։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեժանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Մհեր Բեժանյան, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Ծնվել է Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ 1956 թվականին ավարտել է Կիրովականի գյուղատնտեսական տեխնիկումը և Չկալով գյուղում (Լոռու մարզ) աշխատել որպես կրտսեր ագրոնոմ։ 1962 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը, 1969 թվականին՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը (երկուսն էլ՝ հեռակա)։ 1962-1969 թվականներին աշխատել է Կիրովականի երկրագիտական թանգարանում որպես ավագ գիտաշխատող, 1969-1971 թվականներին՝ Կիրովականի մանկավարժական ինստիտուտում, 1971-1974 թվականներին՝ ՀԳՄ Կիրովականի բաժանմունքում։ 1974 թվականից դասախոսել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտում։ Առաջին անգամ տպագրվել է Ալավերդու «Պղնձի ֆրոնտում» թերթում, 1956 թվականին[2]։

Մ. Բեժանյանի երկերի մատենագիտությունը

  • Փոքրիկ աղբյուր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1964, 52 էջ։
  • Քեզ փնտրող աչքեր (բանաստեղծություններ) Երևան, «Հայաստան», 1975, 96 էջ։
  • Անձրևի քաղաքը (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1985, 116 էջ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.