Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մխում, նյութերի ջերմամշակման տեսակ (տաքացում, ապա արագ հովացում), որի նպատակը նյութի բարձր ջերմաստիճանային վիճակի հաստատումն է կամ նրա դանդաղ հովացման ժամանակ ընթացող անցանկալի պրոցեսների կանխումըː Մխման կարելի է ենթարկել միայն այնպիսի նյութեր, որոնց հավասարակշիռ վիճակը բարձր ջերմաստիճանում տարբերվում է հավասարակշիռ վիճակից ցածր ջերմաստիճանում (օրինակ, բյուրեղային կառուցվածքով)։ Մխոցից հետո նյութը գտնվում Է, այսպես կոչված, անհավասարակշիռ կառուցվածքային վիճակում, որը հատուկ չէ տվյալ նյութին նորմալ ջերմաստիճանում (20 °C)։ Մխման հետևանքով առաջացող կառուցվածքները լոկ հարաբերականորեն են կայուն (տաքացնելիս անցնում են ավելի կայուն վիճակի)։ Մխման ենթարկվող նյութերի առավել խոշոր խումբ են կազմում պողպատները։ Կատարվում է նաև հնացող, կարգավորվող ու միաֆազ համաձուլվածքների և մաքուր մետաղների մխումներ։ Հեղուկի մխման միջոցով կարելի է կասեցնել նրա բյուրեղացումը։ Այս դեպքում նրա արդյունքը հեղուկի անցումն է ապակենման վիճակի։ Որոշ համակարգերի համար այն հնարավոր է հեղուկ վիճակից։ Այդպիսի մխման շնորհիվ կարելի է վերացնել լիքվացիան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 638)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.