հայ հեղափոխական From Wikipedia, the free encyclopedia
Միքայել Ծատուրի Մանուչարյան (Մանուչարով), (1885, գյուղ Արծվանիկ (այժմ՝ Ղափանի շրջանում) - 1963, Բաքու), հայ բոլշևիկ հեղափոխական։ ԽՄԿԿ անդամ (1905)։
Միքայել Մանուչարյան | |
---|---|
Ծնվել է | 1885 |
Ծննդավայր | Արծվանիկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1963 |
Մասնագիտություն | հեղափոխական |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Հեղափոխական գործունեությունն սկսել է Բաքվի նավթարդյունաբերողների մեխանիկական արհեստանոցներում։ 1909 թվականին ձերբակալվել է և 4 տարով աքսորվել Ղափանի պղնձահանքերը։ 1914-1919 թվականներին գործուն մասնակցություն է ցուցաբերել Բաքվի հեղաշրջմանը։ Եղել է Ստեփան Շահումյանի կազմակերպած մարտական դրուժինայի անդամ, ընտրվել բանվորների և զինվորների Բաքվի խորհրդի անդամ։ Նշանակվել է Բաքվի կոմունայի արտակարգ հանձնաժողովի օպերատիվ մասի պետ։ Կոմունայի պարտությունից հետո տեղափոխվել է Աստրախան։ Աշխատել է 11-րդ և 12-րդ կարմիր բանակների հատուկ բաժիններում։ 1919 թվականին ընդգրկվել է Կամոյի մարտական ջոկատի կազմում։
Անդրկովկասում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ 1921-1925 թվականներին, տնտեսական աշխատանք է կատարել Բաքվում։ 1925 թվականին տեղափոխվել է Հայաստան, նշանակվել Ղափանի պղնձաձուլական գործարանի և հանքերի շահագործման տնօրենի տեղակալ (1925-1928)։ 1928-1936 թվականներին վերստին աշխատել է Բաքվում՝ եղել է ԱԿ(բ)կ Կենտկոմի, ԱԽՍՀ Կենտգործկոմի, ԱԿ(բ)կ և ԱԽՖՍՀ կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովների անդամ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 256)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.