From Wikipedia, the free encyclopedia
Միշել Էբիշեր (գերմ.՝ Michel Aebischer, հունվարի 6, 1997[1], Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլիստ, իտալական «Բոլոնիա» ակումբի և Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Քաղաքացիությունը | Շվեյցարիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 6, 1997[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Շվեյցարիա | ||
Հասակ | 183 սանտիմետր | ||
Քաշ | 76 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Միշել Էբիշերը եղել է շվեյցարական «Յանգ Բոյզ» ակումբի սան, միացել է ակումբի ակադեմիային 2013 թվականին։ 2016/2017 մրցաշրջանում նա ներգրավվել է ակումբի հիմնական մարզումներին։ 2016 թվականի սեպտեմբերի 10-ին նա իր նորամուտը նշել է Շվեյցարիայի առաջնությունում «Լյուցեռնի» դեմ խաղում։ Նա փոխարինման է դուրս եկել 89-րդ րոպեին Յորիկ Ռեյվի փոխարեն[2][3]։
«Յանգ Բոյզի» կազմում Միշել Էբիշերը դարձել է 2017–18 Շվեյցարիայի Սուպերլիգայի հաղթող։ Դրանից առաջ ակումբն այդ տիտղոսը նվաճել է 32 տարի առաջ[4]։
2022 թվականի հունվարի 25-ին նա տեղափոխվել է Իտալիայի «Բոլոնաիա»[5]։
Էբիշերը Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2019 թվականի նոյեմբերի 18-ին՝ Եվրո 2020-ի ընտրական փուլի Ջիբրալթարի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։ Նա փոխարինման դուրս եկավ 85-րդ րոպեին՝ Ռուբեն Վարգասի փոխարեն[6]։ 2022 թվականի նոյեմբերի 9-ին նա հրավիրվել է Շվեյցարիայի հավաքական՝ մասնակցելու 2022 թվականին Կատարում տեղի ունեցած Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը[7]։ Ֆուդբոլիստն այդ առաջնությունում մասնակցել է մեկ հանդիպման՝ մտնելով խաղադաշտ 76-րդ րոպեին[8]։
2024 թվականի հունիսի 7-ին Էբիշերն ընդգրկվել է 2024 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 26 հոգանոց հայտացուցակում[9]։ Հունիսի 15-ին նա խփել է իր առաջին միջազգային մասշտաբի գոլը և կատարել մեկ գոլային փոխանցում։ Նրա հավաքականը Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նկատմամբ 3–1 հաշվով հաղթանակ է տարել[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.