From Wikipedia, the free encyclopedia
Միմի Կոդհելի (ալբ․՝ Mimi Kodheli, սեպտեմբերի 11, 1964, Տիրանա, Ալբանիա), Ալբանիայի պաշտպանության նախարար (2013 թվականի սեպտեմբերի 13-ից)։ Այս պաշտոնը զբաղեցնող առաջին կին նախարարն է[1]։
Միմի Կոդհելի Mimi Kodheli | ||
| ||
---|---|---|
սեպտեմբերի 15, 2013 | ||
Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն | |
Կրթություն՝ | Տիրանայի համալսարան Վերոնայի համալսարան Նեբրասկայի Լինկոլն համալսարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ | |
Ազգություն | ալբանացի | |
Ծննդյան օր | հոկտեմբերի 4, 1966 (57 տարեկան) | |
Ծննդավայր | Տիրանա Ալբանիա | |
Քաղաքացիություն | Ալբանիա | |
Ամուսին | Լեկա | |
Զավակներ | Միկել | |
Ինքնագիր | ||
Միմի Կոդհելին ծնվել է 1964 թվականին, Ալբանիայում։ 1986 թվականին ավարտել է Տիրանայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, մագիստրոսի աստիճան ստացել է Նեբրասկայի Լինկոլն համալսարանի հանրային կառավարում ֆակուլտետից, 2000 թվականից համագործակցելով Տիրանայի համալսարանի հետ։ Դոկտորի կոչում ձեռք է բերել Վերոնայի համալսարանի (Իտալիա) տնտեսագիտական ֆակուլտետում։
Քաղաքական գործունեությունն սկսել է 2002 թվականին՝ նշանակվելով Տիրանայի փոխքաղաքապետ։ 2005 թվականին նշանակվել է Տիրանա համայնքի ոստիկանապետ, 2009 թվականին ընտրվել է խորհրդարանի անդամ՝ օրենսդիր մարմնում զբաղեցնելով տնտեսա-ֆինանսական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։ 2007 թվականից սոցիալիստական կուսակցության անդամ է։ Աշխատել է նաև այլ ոլորտներում, ինչպիսիք են, միջազգային շուկաներ, պարտատոմսեր և ակտիվներ, աշխատանքի ներդրումային շուկաներ։ Մասնակցել է ԱՄՆ Պետ դեպարտամենտի կազմակերպած «Կանայք քաղաքականության մեջ» և անվտանգության ուսումնառության Մարշալ եվրոպական կենտրոնի ծրագրերին։
Տիրապետում է անգլերենի, իտալերենի, ֆրանսերենի և իսպաներենի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.