From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Միխայլովիչ Զոշչենկո (ռուս.՝ Михаил Михайлович Зощенко, հուլիսի 28 (օգոստոսի 9), 1894[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն և Պոլտավա, Ռուսական կայսրություն - հուլիսի 22, 1958[4][5][6][…], Լենինգրադ[8]), ռուս արձակագիր, դրամատուրգ, երգիծաբան։
Միխայիլ Զոշչենկո | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28 (օգոստոսի 9), 1894[1][2][3] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն կամ Պոլտավա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 22, 1958[4][5][6][…] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Լենինգրադ |
Գերեզման | Sestroretsk cemetery |
Մասնագիտություն | գրող, լրագրող, դրամատուրգ, թարգմանիչ և սցենարիստ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Pavel Military School? |
Ուշագրավ աշխատանքներ | Youth Restored?, Երկնագույն գիրք[7] և Before Sunrise? |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Mikhail Zoshchenko Վիքիպահեստում |
Սկսել է տպագրվել 1922 թվականից։ Եղել է «Սերապիոնյան եղբայրներ» գրական խմբի անդամ։ Զոշչենկոյի առաջին գիրքը` «Նազար Իլյիչի, պարոն Սինեբրյուխովի պատմածները» (1922), և դրան հաջորդած պատմվածքները լայն ճանաչում բերեցին հեղինակին։ Այստեղ ներկայացվում են նոր պայմանների հարմարվել ջանացող քաղքենիները, որոնք համոզված են, թե հեղափոխությունը կատարվել է իրենց անդորր գոյությունն ապահովելու համար։ «Վերթերի տառապանքները» (1933), «Մեծ քաղաքի կրակները» (1936) և այլ պատմվածքներում գրողը իր «հերոսների» բացասական հատկությունները հաճախ հակադրում է բարեկամական ազնիվ զգացմունքներին, որոնք ապագայում դրսևորվելու են մարդկանց հարաբերություններում։ Զոշչենկոյի ստեղծագործությունների մեջ զգալի տեղ ունեն ֆելիետոնները, որոնք արձագանքում են օրվա հրատապ հարցերին։ Գրել է նաև վիպակներ` «Երկնագույն գիրք» (1934), «Կերենսկի» (1937), «Տարաս Շևչենկո» (1939) և այլն, երգիծական պիեսներ՝ «Պարուսինե պայուսակ» (1939), «Թող ձախորդը լաց լինի» (1946)։
Մ. Մ. Զոշչենկոյի ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով, այդ թվում 2011 թվականին՝ ճապոներեն Գեորգի Կովենչուկի պատկերազարդմամբ[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.