Միլոնիա Ցեզոնիա

From Wikipedia, the free encyclopedia

Միլոնիա Ցեզոնիա

Միլոնիա Ցեզոնիա (լատին․՝ Milonia Caesonia, 7 կամ հոկտեմբեր 24 - հունվարի 24, 41, Պալատին, Մունիսիպիո I, Ռոմա Կապիտալ, Իտալիա), Կալիգուլայի չորրորդ կինը, նրա միակ դստեր մայրը։

Արագ փաստեր Միլոնիա Ցեզոնիա, Ծնվել է ...
Միլոնիա Ցեզոնիա
Դիմանկար
Ծնվել է7 կամ հոկտեմբեր 24
Մահացել էհունվարի 24, 41
Մահվան վայրՊալատին, Մունիսիպիո I, Ռոմա Կապիտալ, Իտալիա
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունթագավորական կոնսորտ
Ամուսինանհայտ և Կալիգուլա
Ծնողներհայր՝ անհայտ, մայր՝ Vistilia?
Զբաղեցրած պաշտոններRoman Empress?
ԵրեխաներPrima?, Secunda?, Tertia? և Julia Drusilla?
 Milonia Caesonia Վիքիպահեստում
Փակել

Միլոնիայի հոր անունը անհայտ է։ Նրա մայրն էր Վիստիլիան, որը ծագում էր սենատորական տոհմից։ Միլոնիայի հայրն ու եղբայրը հաջորդաբար եղել են պրետորներ Օգոստոսի և Տիբերիոսի կառավարման տարիներին։ Եղբայրը մտերիմ էր Դրուզ Ավագի հետ, իսկ 32 թ. կայսեր աչքից ընկավ և ստիպված եղավ ինքնասպան լինել։

Վիստիլիան ամուսնացած է եղել վեց անգամ և տարբեր ամուսիններից ունեցել է յոթ երեխա։ Ամուսնություններից մեկից էլ ծնվել է Միլոնիան։ Մեկ ու կես տարուց Միլոնիան եղբայր ունեցավ՝ հայտնի հռոմեացի զորավար Գնեոս Դոմիտիոս Կորբուլոնը։

Մինչև Կալիգուլային հանդիպելը Ցեզոնիան ամուսնացած էր և առաջին ամուսնությունից ուներ 3 դուստր։ Նա ոչ խելացի էր, ոչ էլ գեղեցիկ։ Նա դարձավ Կալիգուլայի սիրուհին մոտ 39 թ.։ Նրանք ամուսնացան 40 թ., իր աղջկա ծննդյան օրը։ Կալիգուլան նրան հագցնում էր զինվորական շորեր և ցուցադրում զորքի առաջ։ Շշուկներ կային այն մասին, որ նա ամուսնուն սիրային դեղ էր խմեցրել, որը նրա մոտ խելագարություն էր առաջացրել։ Մահացել է 41 թ. հունվարի 24-ին հաջող հեղաշրջումից հետո։ Մահից առաջ քաջություն է դրսևորել և պնդել, որ միշտ զգուշացնում էր Կալիգուլային, բայց նա իրեն չէր լսում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլոնիա Ցեզոնիա» հոդվածին։

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.