From Wikipedia, the free encyclopedia
Միլա Մուարե (անգլ.՝ Milo Moiré, մայիսի 7, 1983[1], Լյուցերն, Շվեյցարիա[2]), շվեյցարացի կոնցեպտուալ նկարիչ և մոդել, ով առավել հայտնի է իր մերկ պերֆոմանսների և իր արվեստում իր մարմնի օգտագործման համար։ Մուարեն ծնվել է Շվեյցարիայում սլովակ-իսպանական ընտանիքում, սակայն աշխատում է Դյուսելդորֆում։ Մուարեն ավարտել է Արվեստի ակադեմիան և ստացել է հոգեբանության գիտական աստիճան (magna cum laude)[3]։
Միլա Մուարե | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1983[1] (41 տարեկան) |
Ծննդավայր | Լյուցերն, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կրթություն | Բեռնի համալսարան |
Մասնագիտություն | նկարչուհի, performance artist, մոդել և պոռնոգրաֆիկ դերասան |
Կայք | milomoire.com |
Milo Moiré Վիքիպահեստում |
Մուարեն գիտակցաբար տեղադրել է իրեն արվեստի և պոռնկագրության սահմանագծին։ Նա ազատ դիտման համար և «առանց գրաքննության» («uncensored») նկարագրությամբ իր պերֆորմանսների տեսագրություններ է հրապարակել իր պաշտոնական կայքում։ Մուարեն ասել է, որ արվեստում չպետք է լինեն սահմանափակումներ և իր համար մահը միակ սահմանափակումն է։ Միլա Մուարե քաղվածքում է Մարինա Աբրամովիչին և Ջոզեֆ Բոյսին որպես իրեն ազդած նկարիչների։ Ըստ Միլա Մուարեի արվեստը կարող է լինել պոռնկագրություն և պոռնկագրությունը կարող է լինել արվեստ։
2015 թվականին Մուարեին ձերբակալել է ֆրանսիական ոստիկանությունը և նա մեկ գիշեր է անցկացրել բանտախցում Էյֆելյան աշտարակի դիմաց տուրիստների հետ մերկ սելֆիներ անելուց հետո[4]։ 2016 թվականին Մուարեն նույնպես ձերբակալվել՝ արդեն Լոնդոնում, երբ նա Տրաֆալգարյան հրապարակում առաջարկում էր անցորդներին դիպչել իր սեռական օրգաններին, անցկացնելով դիպչողների ձեռքը հայելապատ վարագույրով արկղով[5]։
Մուարեն բնակվում է Դյուսելդորֆում իր ընկերոջ՝ լուսանկարիչ Պետեր Պալմի հետ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.