Փոխաբերություն

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Փոխաբերություն կամ մետաֆորա, լեզվաոճական հնարանք, երբ խոսքը պատկերավոր արտահայտիչ, նաև բանաստեղծական դարձնելու համար բառը գործածվում է ոչ իր սովորական իմաստով՝ մեկ այլ բառի փոխարեն։ Փոխաբերությունը հիմնվում է առարկաների, երևույթների արտաքին կամ ներքին հատկանիշների նմանության, նաև գործառական ընդհանրության վրա։ Հատկանիշը, որով տվյալ առարկան (երևույթը, գործողությունը և այլն) նմանեցվում է մեկ այլ առարկայի, կոչվում է փոխաբերության հիմք. Օրինակ՝ արծաթ մազեր բառակապակցության մեջ արծաթ բառը փոխաբերաբար գործածվել է սպիտակ բառի փոխարեն, որի համար հիմք է ծառայել արծաթ մետաղի և մազերի գույնի նմանությունը։ Բառերի փոխաբերական իմաստները սովորաբար ընկալվում են բառակապակցությունների կամ նախադասությունների մեջ (ծով աչքեր, քար սիրտ, ոսկի մարդ, սև բախտ)։ Երբ նախադասության մեջ փոխաբերաբար են գործածվում երկու կամ ավելի բառեր, փոխաբերական իմաստ կարող է ստանալ ամբողջ նախադասությունը։ Ըստ տարածվածության աստիճանի փոխաբերությունները լինում են.

  • անհատական կամ հեղինակային
  • գործուն կամ ընդհանրական։
Քաղաքական ծաղրանկար, որում պատկերված է քաղաքական փոթորիկից թաքնվող «Դեմոկրատական կուսակցություն» անվամբ կանանց ֆերման։

Անհատական կամ հեղինակային են այս կամ այն հեղինակի ստեղծած և լայն տարածում չստացած փոխաբերությունները (օրինակ՝ հովի թևեր, Հովհաննես Թումանյան

Գործուն կամ ընդհանրական են ժամանակի ընթացքում մեծ տարածում ստացած և իրենց անհատական բնույթը կորցրած փոխաբերությունները (օրինակ՝ ոսկի սիրտ, քար լռություն, օձ մարդ)։

Այսպիսով՝ փոխաբերությունները արձանագրվում են բառարաններում փխբ. նշումով։ Պատմության զարգացման ընթացքում շատ տարածված որոշ փոխաբերություններ այլևս չեն գիտակցվում որպես այդպիսիք և վերածվում են բառերի սովորական իմաստների (օրինակ՝ ծաղիկ=հիվանդություն, կոշիկի քիթ=կոշիկի ծայր), դրանք կոչվում են ավարտուն կամ մարած փոխաբերություններ։ Վերջիններիս ուսումնասիրությունը կարևոր է իմաստաբանության համար, քանի որ ներկայացնում է բառիմաստի զարգացման հիմնական գործընթացը։ Երբ այլևս չի գիտակցվում բառի հիմնական և փոխաբերական իմաստների միջև եղած իմաստային կապը, դրանք վերածվում են համանունների (մատաղ-մատղաշ, դեռատի, մատաղ-զոհ, գլուխ-մարմնի մաս, գլուխ-ստեղծագործության մաս և այլն)։

Remove ads

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads