From Wikipedia, the free encyclopedia
Մետալուրգի օր, ամենամյա մասնագիտական տոն, որը նշվում է Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինաում, Ղազախստանում, Հայաստանում[1]։
1957 թվականի սեպտեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ԽՍՀՄ տնտեսության վերականգնման գործում մետալուրգիական արդյունաբերության խաղացած դերի համար հուլիսի երրորդ կիրակի օրը հռչակել է Մետալուրգի օր[2]։ Գերագույն խորհուրդը հրամանը հաստատել է 1980 թվականի հոկտեմբերի 1-ին և 1988 թվականի նոյեմբերի 1-ին[3][4]։ Այս տոնը մեծ շուքով նշվում է մետալուրգիական քաղաքներում։
ԽՍՀՄ փլուզումից հետո Մետալուրգի օրը որպես տոն պահպանվել է ԱՊՀ բոլոր այն երկրներում, որտեղ մետալուրգիան կարևորագույն դեր է խաղում երկրի տնտեսության մեջ։ Ուկրաինայում տոնակատարությունը մտցվել Է նախագահի 1993 թվականի հունիսի 3-ի № 187/93 հրամանով։ Ղազախստանում Մետալուրգի օրը նշվում է հանրապետության նախագահի՝ 2003 թվականի հրամանագրի համաձայն, Բելառուսում՝ նախագահի՝ 1998 մարտի 26-ի «Բելառուսի Հանրապետությունում պետական տոների, տոնական օրերի և հիշատակի օրերի մասին» № 157 հրամանագրի համաձայն։
Ռուսաստանի պատվավոր կոչումների ցանկում կա «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր մետալուրգ» կոչումը։
2020 թվականի հունիսի 30-ին Ռուսաստանի բանկը թողարկել է 10 ռուբլի մետաղադրամ՝ «Մետալուրգիական արդյունաբերության աշխատող», որը նվիրված է արդյունաբերության կարևորագույն ոլորտներից մեկի աշխատողներին՝ մետալուրգներին[5]։
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում Հանքագործի և մետալուրգի օրը նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը[6][7]։ Տոնը նշվում է 2008 թվականից՝ ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 25-ի N 396-Ն որոշմամբ[8]։
Տոնի պատմական արմատները գնում են դեպի ավելի հին ժամանակներ․ 1957 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ սահմանվել էր հուլիսի երրորդ կիրակին նշել որպես հանքագործի և մետալուրգի օր[1]։
Օրը տոնական է բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են բնական հարստությունների և օգտակար հանածոների արդյունահանմամբ[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.