ծոց Հյուսիսային Ամերիկայում From Wikipedia, the free encyclopedia
Մեն (անգլ.՝ Gulf of Maine), ծոց Հյուսիսային Ամերիկայում։
Մեն | |
---|---|
Տեսակ | ծովախորշ և ծոց |
Երկիր | ԱՄՆ և Կանադա |
Վարչատարածք | Բաց ծով |
Խորություն | 200 մետր |
Մակերես | 93 000 կմ² |
Մասն է | Հյուսիսային Ատլանտիկա |
Գետաբերան | Ատլանտյան օվկիանոս |
Լիճ հոսող գետ | Պենոբսկոտ, Տուսկետ (գետ), Քեննեբեկ գետ, Սակո (գետ) և Շեպսկոտ (գետ) |
Ծոցը տեղակայված է Քեյփ-Կոդ և Նոր Շոտլանդիա թերակղզիների միջև։ Առավելագույն խորությունը՝ 329 մետր[1]։
Ծոցի հյուսիսարևմտյան մասում տեղակայված է Ֆանդի ծոցը, որը հայտնի է իր ռեկորդային մակընթացություններով։ Հարավարևմտյան մասում տեղակայված է մեկ այլ խոշոր ծոց՝ Մասսաչուսեթսը։ Կենտրոնական մասում՝ Մեն նահանգի խոշորագույն քաղաք Պորտլենդի մոտ՝ Կասկո ծոցը։
Ծոցի ափերի խոշորագույն նավահանգիստներն են՝ Բոստոնը, Պորտլենդը (ԱՄՆ), Սենթ-Ջոնը (Կանադա)։
Խոշորագույն գետեր, որոնք լցվում են ծոցը՝ Աննապոլիս, Քեննեբանկ, Քեննեբեկ, Սակո, Սենթ-Կրուա, Մերրիմակ, Փենոբսկոթ, Սենթ-Ջոն, Պիսկատակա և այլն։ Մեն ծոց թափվող գետերի ավազանների մակերեսը կազմում է 179 008 կմ²։
Փոքր կղզյակները՝ Մակիաս-Սիլ և Նորթ-Ռոկ, հանդիսանում են տարածքային վեճի առարկա ԱՄՆ և Կանադայի միջև։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.