Մե՛նք ենք մեր սարերը (կոթող)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
«Մե՛նք ենք մեր սարերը» (նաև՝ «Տատիկ - պապիկի արձան», «Մե՛նք ենք մեր լեռները»), հուշարձան կոթող Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։
«Մե՛նք ենք մեր լեռները» | |
---|---|
Տեսակ | outdoor sculpture? |
Քանդակագործ | Սարգիս Բաղդասարյան |
Ստեղծում | 1967 |
Բարձրություն | 9 մետր |
Լայնություն | 320px |
Երկիր | Արցախ |
Բնակավայր | Ստեփանակերտ |
Շինության ձև | հուշարձան |
Նյութ | տուֆ |
Ներկա վիճակ | Կանգուն |
We Are Our Mountains Վիքիպահեստում |
Հուշարձանի իրական անվանումը «Մե՛նք ենք մեր սարերը»‐ն է։ Արձանը շատերին հայտնի է որպես «Պապիկ-տատիկ», (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ)։ Տեղադրվել է 1967 թվականին, գտնվում է բլրի գագաթին։ Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետ՝ Յուրի Հակոբյան։ Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։ Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս-ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով։ Կոթողը պատվանդան չունի։ Կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ։
Ավելի քան 40 տարի առաջ իտալական Կարարա քաղաքում կազմակերպվեց համաշխարհային ցուցահանդես։ Նշանավոր հեղինակների արվեստի ստեղծագործությունների հետ միասին ցուցահանդեսում ներկայացված էին վաստակավոր քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սարգիս Բաղդասարյանի աշխատանքները։ Նրա ցուցադրած գործերից մեկին հետագայում վիճակվեց դառնալ աշխարհահռչակ։ Այդ գործը հենց «Մե՛նք ենք մեր սարերը» քանդակն է։
Քանդակը «Մե՛նք ենք մեր լեռները» անունով է կնքել Բագրատ Ուլուբաբյանը։ Այն Ստեփանակերտի մոտքի մոտ որպես հուշարձան ունենալու գաղափարը կյանքի է կոչվել այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահ Մուշեղ Օհանջանյանի անմիջական մասնակցությամբ[1][2][3]։
Հուշակոթողի շինարարությանը և նրա տեղադրմանը դեմ է եղել Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը։ Ավելին՝ բողոք է բարձրացվել Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում այդ քանդակը տեղադրելու առթիվ։ Այնուամենայնիվ, այն տեղադրվեց։ Հուշակոթողը նաև վեճի առիթ է հանդիսացել Եվրատեսիլ-2009 էստրադային երգի մրցույթ-փառատոնի ժամանակ, քանի որ Հայաստանի մասնակցի հոլովակի ժամանակ պատկերված էր այն։
«Մե՛նք ենք մեր լեռները» հուշահամալիրը վերակառուցվել ու բարեկարգվել է գործարար Կարեն Ավագյումյանի կողմից։
Հուշարձանը հանդիսանում է երկարակյացների պատվին կառուցված աշխարհի առաջին հուշարձանը[4]։ |
Մոլորակի երկարակյացների էպիկենտրոնը[5]։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.