Մենանդրոս

Հին հույն դրամատուրգ From Wikipedia, the free encyclopedia

Մենանդրոս

Մենանդրոս (հունարեն՝ Μένανδρος, ոչ վաղ քան մ. թ. ա. 343 և ոչ ուշ քան մ. թ. ա. 344, Kephisia, Erechtheis, Հին Աթենք - ոչ վաղ քան մ. թ. ա. 291 և ոչ ուշ քան մ. թ. ա. 290, Freattyda, Piraeus Municipality, Piraeus Regional Unit, Ատիկա, Հունաստան), հին հունական կատակերգակ, աթենական նոր կատակերգության գլխավոր ներկայացուցիչ։

Արագ փաստեր Մենանդրոսհուն․՝ Μένανδρος, Ծնվել է ...
Մենանդրոս
հուն․՝ Μένανδρος
Thumb
Ծնվել էոչ վաղ քան մ. թ. ա. 343 և ոչ ուշ քան մ. թ. ա. 344
ԾննդավայրKephisia, Erechtheis, Հին Աթենք
Վախճանվել էոչ վաղ քան մ. թ. ա. 291 և ոչ ուշ քան մ. թ. ա. 290
Վախճանի վայրFreattyda, Piraeus Municipality, Piraeus Regional Unit, Ատիկա, Հունաստան
Մասնագիտությունկատակերգակ և բանաստեղծ
Լեզուհին հունարեն
ՔաղաքացիությունՀին Աթենք
ԿրթությունՊերիպատետիկյան դպրոց
Ժանրերկատակերգություն
Գրական ուղղություններՆոր կատակերգություն[1]
Ուշագրավ աշխատանքներDyskolos?, Aspis?, Encheiridion?, Epitrepontes?, Misoumenos?, Perikeiromene?, Samia? և Sikyonioi?
Պարգևներ
Համատեղ ապրողGlycera?
Մենանդրոս Վիքիքաղվածքում
 Menander Վիքիպահեստում
Փակել

Կյանքն ու ստեղծագործությունները

Աթենացի է, Դիոպեյֆի որդին, Միջին աթենական կատակերգության կատակերգակ Ալեքսիդեսի բարեկամներից։ Հասարակական գործունեության մասին որևէ տեղեկություն չի պահպանվել։ Ուներ կենսախինդ բնավորություն, հայտնի էր իր սիրավեպերով։ Մերժել է Եգիպտոսի Պտղոմեոս I արքայի Ալեքսանդրիա քաղաք տեղափոխվելու հրավերը։ Մենանդրոսի կատակերգությունների թիվը հասնում է 105-ի կամ 108-ի, սակայն կատակերգակների մրցույթում միայն 8 անգամ է հաղթանակ տարել։ Թեև Մենանդրոսը մեծ հռչակ էր վայելում հելլենիզմի դարաշրջանում, սակայն հետագայում ճաշակի փոփոխության պատճառով Մենանդրոսի և ոչ մի կատակերգություն մինչև մեր օրերը ամբողջությամբ չի հասել։ Հռոմեացի կատակերգակներ Պլավտոսն ու Տերենցիուսը փոխադրել և հարմարեցրել են Մենանդրոսի կատակերգությունները հռոմեական բեմի համար։ Անտիկ հեղինակավոր քերականագետ Արիստոփանես Բյուզանդացին (262 - 185 թթ. մ.թ.ա.) Մենանդրոսին դասում է Հոմերոսից հետո երկրորդը՝ գտնելով նրա ստեղծագործությունների մեջ ոչ թե իրականության արտացոլումը, այլ հենց իրականությունը։ Պլուտարքոսը նշում է Մենանդրոսի կատակերգությունների բարոյախոսական արժեքը, կյանքին մոտիկ լինելը, խոսքի ազնվականությունն ու մաքրությունը՝ դասելով նրան Արիստոփանեսից բարձր։ «Չարժի գնալ թատրոն, — գրում է հույն բարոյախոսը, — եթե այնտեղ չի տրվում Մենանդրոսի գործերից մեկը»։ Հռոմեական հռետոր Քվինտիլիանոսի խոսքերով՝ Մենանդրոսն փառքով գերազանցում է իր բոլոր ժամանակակիցներին։ Մենանդրոսի հռչակը կասկածի տակ չէր առնվում անգամ քրիստոնեական գրողների կողմից. Պողոս առաքյալը, Հիերոնիմոսը, Կյուրեղ Ալեքսանդրացին գովում էին Մենանդրոսին և մեջբերումներ կատարում նրա իմաստուն խոսքերից։

Մենանդրոսի ստեղծագործությունների հայտնագործությունը 20-րդ դարում

Մինջին դարերում Մենանդրոսի ստեղծագործությունները կորսվեցին, պահպանվեցին միայն դրանցից մեջբերումներ, որոնք դարձան լայնորեն շրջանառվող աֆորիզմներ։ Մենանդրոսից պահպանված այդ պատառիկներն առաջին անգամ հրատարակվեցին 1709 թ. Ժան լը Քլերքի կողմից Ամստերդամում, 1823 թ. Բեռլինում լույս է տեսնում շատ ավելի ամբողջական ժողովածու։ XIX դարի վերջին Մենանդրոսի ստեղծագործություններից մեզ էր հասել միայն շուրջ 1750 տող։ 1876 թ, Կոբբեթի կողմից հրատարակվեց «Ուրվական» կատակերգությունից մի հատված, որը նա հայտնաբերել էր Սինայի վանքում 6-րդ դարի 2 մագաղաթի թերթիկների վրա։ 1897 թ. Եգիպտոսում հայտբաներվեց պապիրուս, որը պարունակում էր Մենանդրոսից 90 տող՝ «Հողագործ» կատակերգության սկիզբը։

Շրջադարձային եղավ 1905 թվականը, երբ Եգիպտոսում, Ափրոդիտոպոլ հին քաղաքի տեղում գտնվեց պապիրուսից փաստաթղթերի մի կույտ, որոնց մեջ՝ Մենանդրոսի կատակերգությունների հավաքածու գրքի մնացորդներ։ Ընդամենը գտնվեց 1300 տող Մենանդրոսի 5 կատակերգություններից, որոնք են՝ «Միջնորդական դատարան», «Սամիուհի», «Կտրված հյուսը», «Հերոսը» և մեկ անանուն ստեղծագործություն։ Պապիրուսի վրա գտածոների քանակը գնալով ավելանում էր. 1959 թ. հրատարակվեց «Փնթփնթանը» կատակերգության գրեթե ամբողջական տեքստը և «Սամիուհի» ու «Վահան» կատակերգություններից նոր բավականին նշանակալից հատվածներ։ 1901 - 1960 թթ. Ֆայումի օազիսում գտնված մումիաների վրա որպես ծածկույթ ծառայող պապիրուսների փաթաթաններում հայտնաբերվեց Մենանդրոսի «Սիկիոնցիներ» կատակերգության տեքսը պարունակող մ.թ.ա III դարի թղթափաթեթ։

Հայտնագործությունները շարունակվում են առ այսօր։ Այսպես, 2003 թ. հայտնաբերվեց 9-րդ դարի մագաղաթ պալիմպսեստ, որը պարունակում էր «Փնթփնթանը» կատակերգության հատվածներ և 200 տող Մենանդրոսի մեկ այլ՝ դեռևս չնույնականացված կատակերգությունից[2][3]։

Հայտնի մեջբերումներ

Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված իր առաջին թղթում (Ա Կորնթ, 15։33) մեջբերում է Մենանդրոսին՝ «Մի՛ խաբուէ՛ք. վատ խօսքերը ապականում են լաւ բարքերը» (գրաբար՝ «Մի՛ խաբիք. Ապականեն զբարս քաղցունս բանք չարք»

Ամբողջությամբ կամ մասամբ պահպանված կատակերգությունները

  • Aspis («Վահան»; պահպանվել է մոտավորապես կեսը)
  • Dyskolos («Փնթփնթանը» Մենանդրոսի միակ կատակերգությունը, որը պահպանվել է ամբողջությամբ)
  • Epitrepontes («Միջնորդական դատարան» կամ «Մարդիկ հաշտարար դատարանում»; պահպանվել է գրեթե ամբողջությամբ)
  • Perikeiromene («Կտրված հյուսը» կամ «Վարսերը կտրած աղջիկը»; մոտավորապես կեսը)
  • Samia («Սամիուհի» կամ «Աղջիկ Սամոս կղզուց»; պահպանվել է կատակերգության շուրջ 4/5–ը)
  • Sikyonioi կամ Sikyonios («Սիկիոնացիներ»; պահպանվել է մոտ կեսը)

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.