From Wikipedia, the free encyclopedia
2012 New Zealand U17 10 (0) 2012–2016 New Zealand U20 9 (0) 2013– New Zealand 48 (3) Մեյկայլա Ժան-Մարի Մուր (հունիսի 4, 1996[1], Քրայսթչորչ, Նոր Զելանդիա), պրոֆեսիոնալ կին ֆուտբոլիստ, անգլիական «Լիվերպուլի» և Նոր Զելանդիայի ազգային հավաքականի պաշտպան[3]։
Քաղաքացիությունը | Նոր Զելանդիա | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 4, 1996[1] (28 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Քրայսթչորչ, Նոր Զելանդիա | |||||||||||
Հասակ | 1,73 ± 0,001 մետր[1] | |||||||||||
Քաշ | 63 կիլոգրամ[2] | |||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մուրը եղել է Նոր Զելանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականի անդամ 2012 թվականի կանանց աշխարհի առաջնությունում՝ մասնակցելով Նոր Զելանդիայի խմբային բոլոր երեք խաղերին[4]։
Մուրն իր նորամուտը Նոր Զելանդիայի կանանց ազգային հավաքականի կազմում նշել է որպես փոխարինող՝ 2013 թվականի սեպտեմբերի 26-ին Չինաստանի հավաքականի դեմ խաղում, որտեղ նրա թիմը տոնել է 4-0 հաշվով հաղթանակ[5]։
Մուրը եղել է Նոր Զելանդիայի հավաքականի կազմում 2015 թվականին Կանադայում կայացած ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում[6]։
2019 թվականի ապրիլին Մուրն ընդգրկվել է 2019 թվականի ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթին հայտավորված 23 խաղացողների վերջնական ցուցակում[7], սակայն մինչև մրցաշարի մեկնարկը Ֆրանսիայում մարզվելիս վնասել է աքիլեսյան ջիլը[8]։
15 ամիս անց նա, ապաքինվելով վնասվածքից, պայմանագիր է ստորագրել «Լիվերպուլի» հետ, որը խաղում է Անգլիայի կանանց առաջնությունում[8][9]։
2022 թվականի փետրվարի 20-ին Մուրը ինքնատիպ հեթ-տրիկի հեղինակ է դարձել՝ Նոր Զելանդիայի հավաքականի կազմում ԱՄՆ-ի հավաքականի դեմ SheBelieves Cup-ում կայացած խաղի առաջին խաղակեսում երեք անգամ գրավելով սեփական դարպասը[10][11]։
Թիվ | Ամսաթիվ | Վայրը | Մրցակից | Հաշիվ | Վերջնարդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | 10 հունիսի 2018 | «Վեստպակ» մարզադաշտ, Վելինգտոն, Նոր Զելանդիա | Ճապոնիա | 1-1 | 1-3 | Միջազգային ընկերական խաղ |
2. | 25 նոյեմբերի 2018 | «Stade Numa-Daly Magenta» մարզադաշտ, Նումեա, Նոր Կալեդոնիա | Ֆիջի | 5-0 | 10-0 | 2018 OFC կանանց ազգերի գավաթ |
3. | 1 դեկտեմբերի 2018 | Ֆիջի | 4-0 | 8-0 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.