From Wikipedia, the free encyclopedia
Մելանի Ադել Մարտինես (անգլ.՝ Melanie Adele Martinez ապրիլի 28, 1995[3][4], Աստորիա, Քուինս[5][6][8][9]), ամերիկացի երգչուհի, երգահան և լուսանկարիչ, ունի պուերտոռիկայական և դոմինիկյան ծագում։ Ամերիկյան տաղանդների համար նախատեսված «The Voice» շոուի երրորդ եթերաշրջանում եղել է Ադամ Լևինի խմբից[10]։ 2014 թվականի ապրիլի 22-ին թողարկեց «Dollhouse» սինգլը, որը մտավ իր դեբյուտային Dollhouse մինի ալբոմի մեջ։ 2015 թվականի օգոստոսի 14-ին երգչուհին թողարկեց Cry Baby ալբոմը, որից առանձին թողարկվեց «Pity Party» երգը։
Մելանի Մարտինես | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Melanie Adele Martinez |
Ի ծնե անուն | անգլ.՝ Melanie Adele Martinez[1][2] |
Ծնվել է | ապրիլի 28, 1995[3][4] (29 տարեկան) Աստորիա, Քուինս[5][6] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | emo pop?, EDM trap music?, ինդի փոփ, Էլեկտրոնային, այլընտրանքային երաժշտություն և ռիթմ էնդ բլյուզ |
Մասնագիտություն | երգչուհի, կիթառահար, կինոռեժիսոր, կոմպոզիտոր, դերասանուհի և երգերի հեղինակ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո[7] |
Գործիքներ | վոկալ և կիթառ |
Լեյբլ | Atlantic Records և Warner Music Group |
Կրթություն | Baldwin Senior High School? |
Կայք | melaniemartinezmusic.com |
Ստորագրություն | |
Melanie Martinez Վիքիպահեստում |
2012 թվականին Մարտինեսը մասնակցեց The Voice նախագժի երրորդ եթերաշրջանին, որտեղ նա կատարեց Բրիթնի Սփիրսի «Toxic» երգը։ Չորս ժյուրիներից երեքը՝ Ադամ Լևինը, Սի Լո Գրինը, Բլեյք Շելթոնը, սխմեցին «ես ընտրում եմ քեզ» կոճակը նրա ելույթի ժամանակ, նրանցից Մարտինեսը ընտրեց Ադամ Լևինին, որպես իր ուսուցիչ[11]։
Նրա առաջին մրցակիցը Կեյթլին Միշելն էր, նրանք կատարում էին Էլլի Գոլդինգի «Lights» երգը։ Նրա հաջորս մրցակիցը Սեմ Ջեյմսն էր, նրանք կատարեցին La Roux-ի «Bulletproof» սինթփոփ դուետը։ Լևինը հեռացրեց Ջեյմսին և Մարտինեսը կարողացավ շարունակել մասնակցությունը, դառնալով Ադամի թիմի հինգ մնացած մասնակիցներից մեկը։ Live Rounds-ի առաջին շաբաթում Մարտինեսը կատարում էր «Hit the Road Jack» երգը։ Շաբաթվա վերջում ըստ հեռուստադիտողների քվեարկության, թիմում մնացին Ամանդա Բրաունը, Բրայան Քեյթը և Մելանին, թիմից դուրս եկան Լորեն Էլլերդը և Ջոսելին Ռիվերը։ Երրորդ շաբաթում Մելանիի «Seven Nation Army» կատարումը քվեարկության վերջին պահին դարձավ iTunes Top 200 Single Chart-ի առաջին 12 կատարումներից մեկը[12], չորրորդ շաբաթում նրա «Too Close» կատարումը զբաղեցրեց 6րդ հորիզոնականը[13]։ Հինգերորդ եզրափակիչ փուլում Մելանին և Ամանդա Բրաունը հեռացվեցին, ով նույնպես Ադամի թիմից էր, թիմում մասնակից չմնաց։ Մարտինեսը իր հեռացումը մեկնաբնաեց, որ նա սկզբում չի ցանկացել էլ շոույում այդքան երկար մնալ, նա հիանալի շանս էր ստացելմ որպեսզի իրեն ներկայացնի որպես երաժիշտՙ որն էլ իր նպատակն էր եղել[14]։
Փուլ | Երգ | Բնօրինակ կատարողը | Ամսաթիվ | Գնահատական | Արդյունք |
---|---|---|---|---|---|
Կույր լսումներ | «Toxic» | Բրիթնի Սփիրս | 2012 թ. սեպտեմբերի 7 | 4.1 | ընտրվել է երեք ժյուրիների կողմից մտել է Ադամի թիմ |
Մարտափուլ | «Lights» (Կեյթլին Միշելի դեմ) | Էլլի Գոլդինգ | 2012 թ. հոկտեմբերի 15 | 11.5 | «փրկվել է» ուսուցչի կողմից |
Մարտափուլ | «Bulletproof» (Սեմ Ջեյմսի դեմ) | La Roux | 2012 թ. հոկտեմբերի 29 | 16.5 | «փրկվել է» ուսուցչի կողմից |
Live Rounds | «Hit the Road Jack» | Ռեյ Չարլզ | 2012 թ. նոյեմբերի 5 | 18.3 | «փրկվել է» ուսուցչի կողմից |
Թոփ 12 | «Cough Syrup» | Young the Giant | 2012 թ. նոյեմբերի 12 | 21.9 | «փրկվել է» ուսուցչի կողմից |
Թոփ 10 | «Seven Nation Army» | The White Stripes | 2012 թ. նոյեմբերի 19 | 23.3 | «փրկվել է» ուսուցչի կողմից |
Թոփ 8 | «Too Close» | Ալեքս Կլեռ | 2012 թ. նոյեմբերի 26 | 25.4 | «փրկվել է» ուսուցչի կողմից |
Թոփ 6 | «The Show» (ուսուցչի ընտրություն) | Lenka | 2012 թ. դեկտեմբերի 3 | 27.10 | հեռացվել է |
«Crazy» (ուսուցչի ընտրություն) | Gnarls Barkley | 27.6 |
Շոուից հետո, Մելանին սկսեց աշխատել իր բնօրինակ կատարումների վրա։ 2014 թվականի ապրիլի 24-ին նա թողարկեց իր «Dollhouse» սինգլը, որի համար հետո տեսահոլովակ նկարահանվեց[15]։ Երգի համահեղինակների և պրոդյուսների հետ միասին կատարել են Նյու Յորքյան Kinetics & One Loveru դուետը[16]։ 2014 թվականի ապրիլի 7-ին նա կնքեց պայմանագիր Atlantic Records լեյբլի հետ և սկսեց իր շրջագայությունը։ 2014 թ. մայիսի 19-ին թողարկվեց երգչուհու «Dollhouse» մինի ալբոմը[17][18]։ Մարտինեսի «Carousel» երգը հնչել «ամերիկյան սարսափ պատմություններ. սարսափ շոու» մինիսերիալում[19]։ 2015 թվականի հունիսի 2-ին թողարկել է «Pity Party» երգը, որը մտավ իր դեբյուտային լիամետրաժ « Cry Baby» ալբոմի մեջ[20]։ 2015 թվականի հունիսի 10-ին Մելանին ձայնագրել է «Soap» սինգլը[21], որը թողարկվել է հուլիսի 31-ին «Sippy Cup» անունով՝ ալբոմի թողարկումից 14 օր առաջ[22][23]։ Դեկտեմբերի 23-ին թողարկել է հատուկ ամանորյա «Gingerbread Man» սինգլը[24]։
2017 թվականի մարտին Մարտինեսը ցանկություն հայտնեց մի ֆիլմ նկարահանել, որը կպատմի նրա երկրորդ ալբոմի յուրաքանչյուր երգի մասին, բացատրելով` «Ես հիմա ֆիլմ եմ գրում... Ես պատրաստվում եմ տարին անցկացնել դրա վրա աշխատելով, ռեժիսորություն, նկարահանումներ, դիմահարդարում և նման բաներ, այնպես որ դա մեծ աշխատանք է»[25]։ 2019 թվականի մայիսի 15-ին Մարտինեսը թողարկեց ալբոմի առաջին թիզեր թրեյլերը[26] , իսկ մայիսի 17-ին, իր ինստագրամյան էջում հրապարակեց ալբոմի շապիկը[27], բացահայտելով ալբոմի անունը` «K-12», որը թողարկվելու է նույն թվականի սեպտեմբերի 6-ին[28]։
Անվանում | Թողարկման պատմություն | Դիրքը չարտերում | Վաճառք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|
US [29] |
AUS [30] |
CAN [31] |
IRE [32] |
NZ [33] |
UK [34] | |||
Cry Baby |
|
6 | 27 | 10 | 41 | 21 | 32 |
|
K-12 |
| |||||||
Portals |
Անվանում | Տարի | Դիրքը չարտերում | Ալբոմ | ||
---|---|---|---|---|---|
US Digital |
US Alt.Dig. |
US Pop Dig. | |||
«Dollhouse» | 2014 | — | — | — | Cry Baby |
«Carousel» | 119 | 9 | 38 | ||
«Pity Party» | 2015 | — | 22 | — | |
«Soap» | — | 12 | 43 | ||
«Sippy Cup» | — | — | — | ||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.