ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Մեգան Բուն (անգլ.՝ Megan Boone, ապրիլի 29, 1983[1][2], Փեթոսկի, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հայտնի է NBC կինոընկերության «Սև ցուցակ» սերիալում խաղացած դերով։
Մեգան Բուն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 29, 1983[1][2] (41 տարեկան) |
Ծննդավայր՝ | Փեթոսկի, Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, բնապահպան և կինոռեժիսոր |
IMDb։ | ID 1443644 |
Բունը ծնվել է Միչիգանում, բայց մեծացել է Ֆլորիդայի գյուղերից մեկում[3]։ 2005 թվականին նա ավարտել է Ֆլորիդայի նահանգի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան[4], այնուհետև շարունակել է դերասանական վարպետություն ուսումնասիրել Ջեյն Ալեքսանդրի մոտ՝ Ասոլոյի ռեպերտուարային թատրոնում[5]։
Բունն առաջին հերթին հայտնի է դարձել NBC հեռուստաալիքի «Օրենք և կարգուկանոն. Լոս Անջելես» (2010-2011) կարճամետրաժ սերիալում խաղացած շրջանային դատախազի օգնականի դերի շնորհիվ։ Նա նկարահանվել է նաև «Իմ արյունոտ Վալենտին», «Սեքսը մեծ քաղաքում» և «Քայլ առաջ 4» ֆիլմերում, իսկ 2013 թվականին Ջենիֆեր Էսպոզիտոյին փոխարինել է «Կապույտ արյուն» սերիալում[6]։ Դրանից անմիջապես հետո նա գլխավոր դեր է ստացել NBC հեռուստաալիքի «Սև ցուցակ» սերիալում[7]։
Մեգանը փաստացի ամուսնության մեջ է գտնվում նկարիչ Դեն Էստաբրուկի հետ, որի հետ ամուսնացած է 2016 թվականի հունվարից։ Նրանք ունեն 1 դուստր՝ Քերոլայն Բուն Էստաբրուկ (ծնված՝ 15. 04. 2016)[8]:
Թվական | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2001 | Էլիջա | Elijah | Abigail | Կարճամետրաժ ֆիլմ |
2007 | Բեղավոր ավազակը հանդիպում է իր վերջին | The Mustachioed Bandit Meets His End | Kate | |
2009 | Իմ արյունոտ Վալենտին | My Bloody Valentine 3D | Megan | |
2010 | Միֆ ամերիկյան երեկույթի մասին | The Myth of the American Sleepover | Kerri Sullivan | |
2010 | Սեքսը մեծ քաղաքում 2 | Sex and the City 2 | Allie | |
2010 | Սպիտակ վերարկու | HMS: White Coat | Nell Larson | Հեռուստատեսային ֆիլմ |
2012 | Քայլ առաջ 4 | Step Up Revolution | Claire | |
2012 | Չերրին | About Cherry | Jake | |
2012 | Թողեք ինձ այնպես, ինչպես գտել եք | Leave Me Like You Found Me | Erin | Gen Art Film Festival Award կանացի լավագույն դերի համար |
2013 | Բարի գալուստ ջունգլի | Welcome to the Jungle | Lisa | |
2013 | Ընտանեկան խաղեր | Family Games | Sloane |
Թվական | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2008 | Մաքրողը | The Cleaner | Rae | «Five Little Words» էպիզոդ |
2008 | Խուզարկու Ռաշ | Cold Case | Helen McCormick '60 | «Wings» էպիզոդ |
2010 | Harvard Medical School | Nell Larson | ||
2010-2011 | Օրենք և կարգուկանոն. Լոս Անջելես | Law & Order: Los Angeles | DDA Lauren Stanton | Կանոնավոր դեր, 7 էպիզոդ |
2013 | Կապույտ արյուն | Blue Bloods | Candice McElroy | 2 էպիզոդ |
2013-2021 | Սև ցուցակ | The Blacklist | Elizabeth Keen | Կանոնավոր դեր |
2017 | Սև ցուցակ։ Հատուցում | The Blacklist: Redemption | Elizabeth Keen | 2 էպիզոդ |
Seamless Wikipedia browsing. On steroids.