From Wikipedia, the free encyclopedia
Մաֆրա (պորտ.՝ Mafra), քաղաք Պորտուգալիայում, համանուն մունիցիպալիտետի կենտրոնը Լիսաբոնի շրջանում։ Բնակչությունը 11.3 հազար մարդ է (քաղաք), կոմունայում` 76.7 հազար մարդ։ Քաղաքն ու մունիցիպալիտետը մտնում են Լիսաբոնի շրջանի մեջ` կազմելով Մեծ Լիսաբոնի ագլոմերացիայի մաս։ Վարչական նախկին բաժանումով մտել է Էշտրեմադուրա գավառի մեջ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Մաֆրա | |||||
պորտ.՝ Mafra | |||||
| |||||
Երկիր | Պորտուգալիա | ||||
Համայնք | Լիսաբոն և Lisbon metropolitan area? | ||||
Ներքին բաժանում | Santo Isidoro?, Encarnação?, Milharado?, Carvoeira?, Mafra?, Էրիսեյրա, Azueira e Sobral da Abelheira?, Enxara do Bispo, Gradil e Vila Franca do Rosário?, Igreja Nova e Cheleiros?, Malveira e São Miguel de Alcainça? և Venda do Pinheiro e Santo Estêvão das Galés? | ||||
Հիմնադրված է | 1189 թ. | ||||
Մակերես | 291,65±0,01000000000003 կմ² | ||||
ԲԾՄ | 115 մետր | ||||
Բնակչություն | 76 685 մարդ (2011)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 261 | ||||
Փոստային դասիչ | 2640 | ||||
Պաշտոնական կայք | cm-mafra.pt | ||||
| |||||
Քաղաքը գտնվում է մայրաքաղաքից հյուսիս-արևմուտք Ատլանտյան օվկիանոսի ափից 6 կմ հեռավորության վրա։ Հեռավորությունը Լիսաբոնից 30 կմ է, Սանտարենից` 65 կմ, Լեյրիայից` 101 կմ։
Կոմունան սահմանակցում է.
Քաղաքը հիմնադրվել է 1189 թվականին։
Մաֆրայի ճարտարապետական վարպետանոցում գերմանացի Յոհան Ֆրիդրիխ Լյուդվիգի և օտարերկրացի այլ ճարտարապետների գլխավորությամբ ձևավորվել է պորտուգալացի շինարարների ու նկարիչների մի խումբ, այդ թվում` հայտնի քանդակագործ Ժոակիմ Մաշադու դե Կաշտրուն։ Հսկայական համալիրը սիմետրիկ կերպով տեղակայված է բազիլիկի շուրջ։ Պալատի` բազիլիկին հպվող թևերը անկյուններում ավարտվում են քառակուսի աշտարակներով, որոնք ունեն սոխանման գմբեթներ։ Եկեղեցու ամենահետաքրքիր շինություններն են հիվանդանոցը, դեղատունը, դորմիտորիումը, խոհանոցը, սակայն ամենից հետաքրքիրը գրադարանն է` մոտ 30.000 հատոր գրքերով։
Քաղաքի տնտեսությունը հիմնված է գյուղմթերքի արտադրության ու զբոսաշրջության վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.