Մաքրավանք
կրոնական կառույց Կոտայքի մարզի Մաքրավան գյուղում From Wikipedia, the free encyclopedia
կրոնական կառույց Կոտայքի մարզի Մաքրավան գյուղում From Wikipedia, the free encyclopedia
Մաքրավանք, վանական համալիր Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մաքրավան գյուղում (այժմ Հրազդան քաղաքի թաղամասերից մեկն է)։ Վանքի գլխավոր կառույցը 13-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով, արևմտյան կողմում երկհարկանի ավանդատներով գմբեթավոր դահլիճի տիպի կառույց է։ Եկեղեցին շրջապատված է բազմաթիվ խաչքարերով։ Հարավային կողմում գտնվում է միանավ եկեղեցի։ Սուրբ Աստվածածին եկեղեցուն արևմուտքից կից է եղել գրեթե քառակուսի հատակագծով գավիթը, որի պատերի հիմքերն են մնացել։ Վանքի արևելքում զարդաքանդակ խաչքարերով փոքրիկ գերեզմանոցն է։
Մաքրավանք | |
---|---|
Մաքրավանքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հայաստան Կոտայքի մարզ, Հրազդան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Կոտայքի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 10-րդ դար |
Ներկա վիճակ | Կանգուն |
Կազմված է | Եկեղեցի Սբ. Ամենափրկիչ, Եկեղեցի Սբ. Կաթողիկե, Գավիթ, Մատուռ, Գերեզմանոց, Պարիսպ, Օժանդակ շինություններ և Գերեզմանոց |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 10-րդ դար |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Հիմնադրված | 10-րդ դար |
Maqravank Monastery Վիքիպահեստում |
Այժմ վանական համալիրը բաղկացած է երեք հիմնական մասերից՝ Սբ. Ամենափրկիչ և Սբ. Կաթողիկե եկեղեցիներից, գավթից ու օժանդակ շինություններից։
Մաքրավանքի վանական համալիրը օծել է Արշարունի կաթողիկոսը` 990 թվականին։ Սբ. Ամենափրկիչ եկեղեցին սրբատաշ քարից կառուցված միանավ կենտրոնագմբեթ կառույց է, խաչաձև հորինվածքով։ Մյուս եկեղեցին՝ Սբ. Կաթողիկեն /պետ. ցուցիչ 6.1.59.2/, կառուցվել է XIII դարի առաջին տասնամյակում։ Այն նույնպես կենտրոնագմբեթ է և հատկապես աչքի է ընկնում զարդանախշ որմնաքանդակներով և արձանագրություններով[2] ։
Ըստ ավանդության՝ բռնակալ շահերից մեկը, նվաճելով Մաքրավանքի տարածքը, ցանկանում է եկեղեցին քանդել և նրա քարերով Հրազդան գետի վրա կամուրջ կառուցել։ Սակայն ժողովուրդն ապստամբում է, և շահը, ընկրկելով, հրաժարվում է եկեղեցին քանդելու մտքից։ Եվ քանի որ եկեղեցու շուրջ համախմբած մարդիկ կարողանում են ստիպել շահին հրաժարվել իր մտքից, Մաքրավանքին տալիս են նաև «Շահ ղուտուրա»՝ շահ կոտորող, շահին հաղթող անվանումը։
Մաքրավանքի խաչքարերից մեկն անգամ ճամփորդել է Ֆրանսիա` 2006 թվականի սեպտեմբերի վերջին մեկնարկած «Հայաստան, իմ բարեկամ» Հայաստանի տարին Ֆրանսիայում ծրագրի շրջանակում և մասնակցել «Սուրբ Հայաստան» խորագիրը կրող խաչքարերի ցուցահանդեսին Լուվրում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.