գերմանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Մաքսիմիլիան "Մաքս" Կրուզե (գերմ.՝ Max Kruse, մարտի 19, 1988[1], Reinbek, Stormarn, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս գերմանական «Վերդեր Բրեմեն»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։
Մաքս Կրուզե գերմ.՝ Max Kruse | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 19, 1988[1] (36 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Reinbek, Stormarn, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն | ||||||||||||||||||||
Հասակ | 181 սանտիմետր | ||||||||||||||||||||
Քաշ | 76 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան և հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Վերդեր Բրեմեն | ||||||||||||||||||||
Համար | 10 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
2006 թվականի հունվարին Կրուզեն միացել է «Վերդեր Բրեմեն»-ի ակադեմիային։ 2009 թվականի մայիսի 4-ին 2 տարվա պայմանագիր է կնքել «Սանկտ Պաուլի»-ի հետ։ 2011-2012 մրցաշրջանի ընթացքում Կրուզեն դարձել է 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում թիմը վաստակել է 62 միավոր, սակայն զրկվել է Բունդեսլիգա վերադառնալու հնարավորությունից[2]։
2012 թվականի ամռանը Մաքս Կրուզեն տեղափոխվել է Բունդեսլիգան ներկայացնող «Ֆրայբուրգ»[3]։ Կրուզեն իր դեբյուտը նշել է 2012 թվականի օգոստոսի 18-ին՝ Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Վիկտորիա Համբուրգ»-ի դեմ խաղում[4]։ Այդ խաղում նա խփել է նաև իր առաջին գոլը, ինչպես նաև դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Բունդեսլիգայի շրջանակներում նա իր նորամուտի հանդիպումն անցկացրել է օգոստոսի 25-ին՝ «Մայնց»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով[5]։ Կրուզեն օգնել է «Ֆրայբուրգ»-ին տանել մրցաշրջանի առաջին հաղթանակը իրենց երրորդ խաղում, որը տեղի է ունեցել «Հոֆենհայմ»-ի դեմ։ Նա այդ խաղում դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվել է 5-3 հաշվով[6][7]։
Կրուզեն գոլային փոխանցման հեղինակ է դարձել դեկտեմբերի 15-ին կայացած «Շալկե 04»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով՝ «Ֆրայբուրգ»-ի հաղթանակով[8][9]։ 2013 թվականի փետրվարի 16-ին նա 9-րդ րոպեին բացել է «Վերդեր Բրեմեն»-ի դեմ խաղի հաշիվը, որն ավարտվել է 3-2 հաշվով[10]։
2013 թվականի ապրիլին Կրուզեն տեղափոխվել է «Բորուսիա Մյոնխենգլադբախ»[11]։ Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2013 թվականի օգոստոսի 4-ին՝ Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Դարմշտադտ»-ի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը գերմանացի ֆուտբոլիստը խփել է օգոստոսի 17-ին՝ «Հաննովեր 96»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-0 հաշվով[13]։ Կրուզեն գոլի հեղինակ է դարձել նաև օգոստոսի 31-ին կայացած «Վերդեր Բրեմեն»-ի դեմ խաղում[14]։
2015 թվականի մայիսի 10-ին Մաքս Կրուզեն 4 տարվա պայմանագիր է կնքել գերմանակն մեկ այլ թիմի՝ «Վոլֆսբուրգ»-ի հետ[15][16]։ Տրանսֆերն արժեցել է 12 միլիոն եվրո։ Նա իր դեբյուտը նշել է օգոտսոսի 1-ին՝ Գերմանիայի սուպերգավաթի շրջանակներում կայացած «Բավարիա»-ի դեմ խաղում։ Նա փոխարինման է դուրս եկել 70-րդ րոպեին[17]։ Իր առաջին գոլը նոր թիմի կազմում խփել է 2015 թվականի օգոստոսի 8-ին՝ Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Շտուտգարտ»-ի դեմ խաղում[18]։
2016 թվականի օգոստոսի 2-ին Կրուզեն տեղափոխվել է «Վերդեր Բրեմեն»[19][20]։ Նա իր առաջին գոլը խփել է 2016 թվականի դեկտեմբերի 3-ին՝ օգնելով հաղթել «Ինգոլշտադտ»-ին 2-1 հաշվով[21]։ 2017 թվականի ապրիլի 22-ին Մաքս Կրուզեն դարձել է 4 գոլի հեղինակ «Ինգոլշտադտ»-ի դեմ խաղում՝ օգնելով կամայական հաղթանակ տանել 4-2 հաշվով[22]։
2018-2019 մրցաշրջանից առաջ Կրուզեն ստացել է «Վերդեր»-ի ավագի կոչումը[23]։
2007 թվականին Գերմանիա Մ19 հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Հետագայում հանդես է եկել նաև Գերմանիա Մ21 հավաքականի կազմում[24]։
Գերմանիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվել է 2013 թվականի մայիսի 29-ին կայանալիք Էկվադորի հավաքականի դեմ խաղին մասնակցելու համար[25]։ Այդ խաղում 79-րդ րոպեին փոխարինել է Դենիս Աոգոյին և գոլային փոխանցում է կատարել Լուկաս Պոդոլսկիին։ Հանդիպումն ավարտվել է 4-2 հաշվով[26]։ Հավաքականի կազմում նա իր առաջին գոլը խփել է իր երկրորդ խաղում, որը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների հավաքականի դեմ և նվիրված է եղել ԱՄՆ-ի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կազմավորման 100-ամյակին[27]։
Եվրո 2016-ի որակավորման փուլի ընթացքում Կրուզեն դարձել է երկու գոլի հեղինակ՝ 2015 թվականի հունիսի 13-ին կայացած Ջիբրալթարի հավաքականի դեմ խաղում[28]։
Բացի ֆուտբոլիստ լինելուց Մաքս Կրուզեն նաև պրոֆեսիոնալ պոկեր խաղացող է։ 2014 թվականի մարտի 18-ին մասնակցել է Պոկերի աշխարհի առաջնությանը և գրավելով 3-րդ տեղը շահել 36494 դոլար գումար[29][30]։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Միջազգային | Արդյունք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիա | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Վերդեր Բրեմեն II | 2006-07 | Ռեգիոնալիգա | 12 | 0 | — | — | 12 | 0 | ||
2007-08 | 33 | 2 | 3 | 0 | — | 33 | 2 | |||
2008-09 | III Լիգա | 24 | 5 | — | — | 24 | 5 | |||
Արդյունք | 69 | 7 | 3 | 0 | — | 72 | 7 | |||
Վերդեր Բրեմեն | 2007-08 | Բունդեսլիգա | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
Սանկտ Պաուլի II | 2009-10 | Ռեգիոնալիգա | 1 | 0 | — | — | 1 | 0 | ||
Սանկտ Պաուլի | 2009-10 | II Բունդեսլիգա | 29 | 7 | 2 | 0 | — | 31 | 7 | |
2010-11 | Բունդեսլիգա | 33 | 2 | 1 | 0 | — | 34 | 2 | ||
2011-12 | II Բունդեսլիգա | 34 | 13 | 1 | 0 | — | 35 | 13 | ||
Արդյունք | 96 | 22 | 4 | 0 | — | 100 | 22 | |||
Ֆրայբուրգ | 2012-13 | Բունդեսլիգա | 34 | 11 | 5 | 1 | — | 39 | 12 | |
Բորուսիա Մյոնխենգլադբախ | 2013-14 | Բունդեսլիգա | 34 | 12 | 1 | 0 | ց | 35 | 12 | |
2014-15 | 32 | 11 | 3 | 2 | 7 | 0 | 42 | 13 | ||
Արդյունք | 66 | 23 | 4 | 2 | 7 | 0 | 77 | 25 | ||
Վոլֆսբուրգ | 2015-16 | Բունդեսլիգա | 32 | 6 | 2 | 1 | 9 | 2 | 43 | 9 |
Վերդեր Բրեմեն | 2016-17 | Բունդեսլիգա | 23 | 15 | 1 | 0 | — | 24 | 15 | |
2017-18 | 29 | 6 | 4 | 2 | — | 33 | 8 | |||
Արդյունք | 52 | 21 | 5 | 2 | — | 57 | 23 | |||
Կարիերայի արդյունք | 351 | 90 | 23 | 6 | 16 | 2 | 390 | 98 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.