հայ եկեղեցական-քաղաքական գործիչ, մատենագիր, տաղասաց From Wikipedia, the free encyclopedia
Մարտիրոս Ղրիմեցի, Մարտիրոս Կաֆացի (հուլիսի 6, 1620, Թեոդոսիա, Օսմանյան կայսրություն[1] - օգոստոսի 25, 1683[2], Եգիպտոս[1]), հայ եկեղեցական-քաղաքական գործիչ, մատենագիր, տաղասաց։ Կ. Պոլսի (1659-1660) և Երուսաղեմի (1677-1680, 1681-1683) հայոց պատրիարք։
Ծնողները՝ Գրիգոր և Խաթուն։ Սովորել է Կաֆայի Ս. Նշան վանքում, ապա տեղափոխվել Թոխաթ և աշակերտել տաղասաց Ստեփանոս քահանա Թոխաթեցուն։ Ուսումնառությունը շարունակել է Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում՝ Աստվածատուր Տարոնացու մոտ։ 1659-1660 թվականներին եղել է Կ.Պոլսի պատրիարքը, 1661-1664 թվականներին՝ Ղրիմի թեմի եպիսկոպոսը, 1680-1683 թվականներին՝ Երուսաղեմի պատրիարքը։ Մ. Ղրիմեցին կարևոր դեռ է խաղացել Եղիազարյան-Հակոբյան պայքարում (1664-1680)։ Եղիազար Ա Այնթափցին փորձում էր ստեղծել Էջմիածին հակաթոռ կաթողիկոսություն, որի դեմ դուրս եկավ Էջմիածնի կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին։ Ընդդիմադիր թևը, սակայն, փաստորեն ղեկավարում էր Մ. Ղրիմեցին, որին և հաջողվեց խանգարել իրականացնելու միասնակամ կաթողիկոսության տրոհումը։ Մ. Ղրիմեցին թողել է մատենագիտական հարուստ ժառանգություն։ Նրա գրչին են պատկանում «Կարգ և թիւ թագաւորաց ազգիս Հայոց» (1672) չափածո ժամանակագրությունը, «Պատմութիւն Ղրիմի հայ գաղութի պատմության համար, «Ողբ Երեմիա մարգարէին...» (17-րդ դ. 70-ական թթ) երկերը։ 1672 թվականին չափածոյի է վերածել Հայսմավուրքը, գրել է ներբողներ, թվերի մասին չափածո վիճաբանություն («Յաղաս թուոց») և այլն։ Մ. Ղրիմեցուն բնորոշ է երգիծանքը։ Նա վերարթնացման շրջանի առաջին տաղերգուներից է, որ զավեշտին սոցիալական շեշտ է տվել։ Մ. Ղրիմեցու երգիծական ոտանավորների հերոսները ժամանակի եկեղեցական-քաղաքական գործիչներ են[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.