From Wikipedia, the free encyclopedia
Մարտին Յակուբկո (սլովակ.՝ Martin Jakubko, փետրվարի 26, 1980[1][2], Պրեշով, Սլովակիա), սլովակ ֆուտբոլիստ, «Ամկար» ակումբի հարձակվողը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարտին Յակուբկո | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1980[1][2] (44 տարեկան) |
Ծննդավայր | Պրեշով, Սլովակիա |
Քաղաքացիություն | Սլովակիա |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Martin Jakubko Վիքիպահեստում |
2006 թ. Մարտինը տեղափոխվեց Ռուսաստան և պայմանագիր ստորագրեց «Սատուրն» ակումբի հետ։ Մեկնարկային հանդիպումն անցկացրել է մարտի 19-ին Զենիթի դեմ խաղում։ Առաջին գոլը խփել է ապրիլի 8-ին Շիննիկի դարպասը։
2008 թ. ամռանն ստորագրել է պայմանագիր Խիմկիի հետ և արդեն հուլիսի 13-ին մեկնարկային հանդիպում է անցկացրել կրկին Զենիթի դեմ խաղում։ 2009 թ. հունվարին տեղափոխվել է «Մոսկվա» ակումբ, բայց 1 տարի անց այդ ակումբի՝ այլևս գոյություն չունենալու պատճառով նա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով տեղափոխվում է «Սատուրն»։ 2010 թ. օգոստոսի 17-ին ստորագրել է պայմանագիր 3 տարի խաղալու պայմանով Մոսկվայի Դինամոյի հետ։ Կես տարի անց Մարտինը և Դինամոն չեղյալ համարեցին այդ պայմանագիրը։ Այդ ժամանակից շուտ պայմանագիրը չեղյալ համարելու պայմանում Մարտինը ակումբից ստացավ փոխհատուցում։
2012 թ. փետրվարին վերադարձել է Ռուսաստան՝ խաղալով Ամկարի կազմում։ Ամկարի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 33-րդ տուրի Կռիլյա Սովետովի դեմ խաղում, իսկ առաջին գնդակը խփել է 36-րդ տուրում, երբ թիմը մրցում էր Կրասնոդարի հետ (1։0)։ Այդ գոլը նրա համար առաջինն էր վերջին 30 խաղերից հետո, որոնք անցկացրել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ 2-րդ գնդակը կարողացավ ուղարկել Դինամոյի դարպասը սեպտեմբերի 22-ին այն ժամանակ, երբ Ռոման Բերեզովսկին թույլ տվեց սխալ։ 11-րդ տուրի Ռուբինի դեմ խաղում ստացավ ծնոտի կոտրվածք, երբ Նավասը հասցրեց ծնկի հարված, սակայն այդ խախտումը չարձանագրվեց մրցավարի կողմից։
Մրցաշրջան | Ակումբ | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|
1999/00 | Տատրան | 1 | 0 |
2000/01 | Տատրան | 19 | 0 |
2001/02 | Տատրան | 3 | 0 |
2002/03 | Տատրան | 0 | 0 |
2003/04 | Տատրան | 0 | 0 |
2003/04 | Դուկլա | 18 | 10 |
2004/05 | Դուկլա | 32 | 14 |
2005/06 | Դուկլա | 8 | 1 |
2006 | Սատուրն | 14 | 2 |
2007 | Սատուրն | 4 | 0 |
2008 | Սատուրն | 7 | 2 |
2008 | Խիմկի | 15 | 2 |
2009 | Մոսկվա | 23 | 8 |
2010 | Սատուրն | 12 | 0 |
2010 | Դինամո | 11 | 0 |
2010/11 | Դուկլա | 11 | 3 |
2011/12 | Դուկլա | 17 | 10 |
2011/12 | Ամկար | 10 | 1 |
2012/13 | Ամկար | 21 | 4 |
2013/14 | Ամկար | 7 | 4 |
Սլովակիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2010 թ. Աշխարհի առաջնությանը։ Առաջնության ընթացքում Յակուբկոն խաղադաշտում անցկացրել է ընդամենը 6 րոպե՝ դուրս գալով փոխարինման 1/8 եզրափակիչ հանդիպման ժամանակ, երբ թիմը մրցում էր Հոլանդիայի ազգային հավաքականի հետ։ Չնայած քիչ հատկացված խաղաժամանակին՝ Յակուբկոն կարողացավ վաստակել 11 մետրանոց հարվածի իրավունք, որը հաջողությամբ իրացրեց իր խաղընկեր Ռոբերտ Վիտտեկը։
Մինչև հիմա Յակուբկոն չի հրավիրվել ազգային հավաքական՝ բացառությամբ 2012 թ. օգոստոսին կայացած ընկերական հանդիպման, երբ թիմը մրցում էր Դանիայի ազգային հավաքականի հետ։ Այդ խաղում դուրս գալով փոխարինման՝ Յակուբկոն կարողացավ դառնալ գոլի հեղինակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.