2008 թվականի Մարտակերտի ռազմական ընդհարումները սկսել են մարտի 4-ին՝ ՀՀ նախագահական ընտրության ցույցերից անմիջապես հետո։ Այն 1994-ի Ղարաբաղյան պատերազմի զինադադարից ի վեր ամենաուժեղ կռիվն էր Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև։ Ադրբեջանը, փորձելով օգտվել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից, հարձակում է գործել Արցախի զինված ուժերի դեմ։ Նույն օրը, Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է ուժով ետ առնելու ազատագրված հողերը և գնել է ռազմական պետքեր և փամփուշտներ։
2008 թվականի Մարտակերտի ռազմական ընդհարումներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արցախյան հակամարտություն | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Արցախ | Ադրբեջան | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Մովսես Հակոբյան | Նաջմեդդին Սադիխով | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
Զոհ[1]։ Ոչ ոք Վիրավոր։ |
Զոհ[1]։ 8 Վիրավոր։ |
Ռազմական ընդհարումը
Մարտի 4-ին վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ Լևոնարխ գյուղի մոտ, Մարտակերտում։ Հարձակվողներին կարճ ժամանակով հաջողվել է գրավել Արցախի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող առաջնային հենակետային դիրքեր։ Սակայն մի քանի ժամից պաշտպանական բանակի ստորաբաժանումները դրանք ետ են գրավել։ Ադրբեջանցիները փախուստի են դիմել՝ թողնելով 8 դիակ և ռազմամթերք[3]։ Հայերի կողմից վիրավորվել էին միայն երկուսը։ Ադրբեջանական կողմը հայտնել է միայն չորս զոհված զինվորի անուն, միաժամանակ պնդել, որ հայկական կողմը իբր տասներկու զոհ է տվել։
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյան իր ելույթում նշել էր, որ ռազմական ընդհարման ժամանակ Ադրբեջանը գործածել է հրետանի։ Հրետանի են գործածել և Պաշտպանության բանակը՝ դիրքերը ետ գրավելիս[փա՞ստ]։
Աղբյուրներ
Տեսահոլովակներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.