Հայաստանի պատգև From Wikipedia, the free encyclopedia
Մարտական ծառայության մեդալ, Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 1993 թ. հունիսի 23-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, 1993 թ. հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993 թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ մտած «Մարտական ծառայության մեդալի մասին» ՀՀ օրենքով (հեղինակ՝ Ֆրեդ Աֆրիկյան) (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Մարտական ծառայության մեդալ | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Հայաստան | ||||
Տեսակ | մեդալ | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | հուլիսի 26, 1993 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ | ||||
Կրտսեր պարգև | Մխիթար Գոշի մեդալ |
Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար։
2014 թ. ընդունված նոր օրենքով մեդալի կարգավիճակը մնացել է անփոփոխ[1]։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ մեդալով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։
1993-2014 թթ. Մարտական ծառայության մեդալով պարգևատրվում էին Հայաստանի Հանրապետության զինծառայողները, ինչպես նաև այլ անձինք։
2014 թ. օգոստոսի 9-ից Մարտական ծառայության մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների ծառայողները, ինչպես նաև այլ անձինք[1]։
Այսպիսով, ավագ սերժանտ Արամ Գրիգորյանը 2014 թ. օգոստոսի 5-ին դարձավ 1993-2014 թթ. տիպի Մարտական ծառայության մեդալի վերջին մեդալակիրը և, առհասարակ, նախկին օրենսդրությամբ սահմանված կարգով պարգևատրված վերջին անձը։
1993-2014 թթ. Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական վարչությունների կողմից։
2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը մեդալը կարող է շնորհել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով[2]։
1993-2014 թթ. Մարտական ծառայության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ Արիության մեդալից հետո։
2014 թ. օգոստոսի 9-ից Մարտական ծառայության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ ըստ հերթականության, Հայրենիքի շքանշանից, «Մարտական խաչ» շքանշանից, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանից, Արիության մեդալից և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալից հետո, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալից կամ այլ մեդալներից առաջ։ Կրծքի ձախ կողմում՝ ըստ պարգևատրման հերթականության, կրում են Մխիթար Գոշի մեդալը, Մխիթար Հերացու մեդալը, Անանիա Շիրակացու մեդալը և Մովսես Խորենացու մեդալը՝ Մարտական ծառայության մեդալից հետո։
1993-2014 թթ. հանձնվող Մարտական ծառայության մեդալն իրենից ներկայացնում էր 35 մմ տրամագիծ ունեցող սկավառակ, որի կենտրոնում պատկերված են թուր և դափնեպսակ։ Թրի աջ և ձախ կողմերում պատկերված են երեքական հաղթական դրոշներ։ Մեդալը պատրաստվում է ոսկեջրած արծաթից։ Մեդալի ներքևի մասում կա մակագրություն՝ «Մարտական ծառայություն»։ Թուրը, դրոշները, դափնեպսակը, ինչպես նաև մակագրությունը ոսկեփայլ են, իսկ մնացյալը՝ անփայլ։
Մեդալն օղակների միջոցով կապվում է ժապավենին։ Ժապավենը սեղանաձև է, որի վերևի եզրի երկարությունը 20 մմ է, ներքևինը՝ 10 մմ, բարձրությունը՝ 20 մմ, Ժապավենը երկնագույն է, երկու սպիտակ և մեկ մուգ կապույտ զոլերով։
Ժապավենը փաթաթվում է սեղանաձև մետաղե թիթեղյա շերտաձողի վրա, որի հակառակ երեսն ունի մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք։
Մեդալի հակառակ երեսին փորագրվում է մեդալի հերթական համարը։
Մեդալը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենային գունային նկարագիրը։
Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք։
2014 թ. օգոստոսի 9-ից հանձնվող մեդալի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։
Մարտական ծառայության մեդալը բաղկացած է 2 մաuից՝կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից։ Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված են թուր և դափնեպսակ։
Թրի աջ և ձախ կողմերում պատկերված են երեքական հաղթական դրոշներ։ Սկավառակի ներքևի մասում կա մակագրություն «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»։ Թուրը, դրոշները, դափնեպսակը, ինչպես նաև մակագրությունը ոսկեփայլ են, մնացածը՝ անփայլ։
Սկավառակը պատրաստված է արծաթի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով։ Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում, ինչպես նաև անցնում է տեղային ոսկեպատում՝ 99.9 հարգի ոսկով։
Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով։ Ժապավենը երկնագույն է, երկու սպիտակ և մեկ մուգ կապույտ զոլերով։ Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները նույնն են՝ 39 մմ։ Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ։ Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է։
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է։
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը[3]։
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ 2016 թ. փետրվարի 8-ը) մեդալով պարգևատրվել է 1602 անձ, որոնցից 55-ը՝ հետմահու։
Բոլոր պարգևատրվածները ՀՀ քաղաքացիներ են։
1602 պարգևատրվածներից 1586-ը տղամարդ են, 16-ը՝ կին։
Ըստ պարգևատրվածների կարգավիճակի պատկերը հետևյալն է.
Ըստ պարգևատրվածների կոչումների պատկերը հետևյալն է.
Ըստ տարեթվերի պարգևատրվել են.
Հիմնական հոդված՝ Մարտական ծառայության մեդալակիրների ցանկ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.