Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Fight Club 2 (հայերեն՝ Մարտակա ակումբ 2), գրաֆիկ վեպ, որ գրել է Չակ Պալանիկը, և նկարազարդել Կամերոն Ստյուարտը։ Պալանիկի Մարտական ակումբ (վեպ) գրքի շարունակությունն է։
Մարտական ակումբ 2 Fight Club 2 | |
---|---|
Հեղինակ | Չակ Պալանիկ |
Տեսակ | կոմիքսների գիրք |
Ժանր | կոմիքսների գիրք |
Նախորդ | Մարտական ակումբ |
Հրատարակիչ | Dark Horse Comics? |
2013 թվականին Comic-Con փառատոնի ժամանակ Չակ Պալանիկը հայտարարեց Մարտակա ակումբի շարունակության վրա կատարվող աշխատանքների մասին, որը կթողարկվի գրաֆիկական վեպի տեսքով։ Պալանիկը նշեց. «ավելի շուտ, լինելու է թողարկումների շարք, որում կպատմվի Թայլեր Դյորդենի թվացյալ մահվանից 10 տարի հետո կատարվող իրադարձություննեի մասին։ Թայլերը պատմություն է պատմում Հեղինակի ներսում թաքնված լինելով; Նա նախապատրաստում է իր վերադարձը։ Մարլան ձանձրանում է։ Իսկ հեղինակը հայտնվում է քաոսային վիճակում միայն այն ժամանակ, երբ Թայլերը գողանում է իր և Մարլայի երեխային»[1]։
2014 թվականին հայտարարվեց, որ Dark Horse Comics հրատարակութունը կհրաարակի գրաֆիկական նովելը 10 մասով, որոնցից առաջինի հրատարակումը պլանավորվում է 2015 թվականի մայիսին[2]։ Գրքի կերպարների մեծամասնությունը, ինչպես և «Ջախջախում» նախագիծը կհայտնվեն վեպում[2]։ Բացի այդ, գրաֆիկ նովելում նոր հերոս կավելանա` հեղինակի 9-ամյա որդին[2]։ Պալանիկի խոսքերով` «Մարտական ակումբը իրենից բողոք է ներկայացնում հայրերի դեմ, այն մտածմունքների դեմ, թե ինչ նրանք չեն արել։ Այս մասում հերոսը գտնում է իրեն հենց այն տարիքում, ինչ իր հայրը, երբ որդին փորձում էր «ջախջախել» նրան։ «Ես ուզում եմ հասկանալ` կարող է արդյոք նա ավելի լավ հայր լինել, քան իր հայրը»[3]։
Գործողություններն ընթանում են մի քանի տարի անց։ Իրադարձությունները նկարագրվում են Թայլեր Դյորդենի` գլխավոր հերոսի ալտեր էգոյի կողմից։ Հեղինակը (այժմ Սեբաստյան անունով) ծանր դրության մեջ է. նա շարունակում է դեղորայքներ ընդունել, Մարլա Զինգերի հետ նրա ամուսնական կապը նույնպես վատ վիճակում է, իսկ ընտանիքում մեծանում է նրանց երեխան` 9-ամյա Ջունիորը։ Մարլան ինքը նույնպես հիասթափված է. նրան չի բավարարում այն կիրքը, որ կար նրանց միջը, երբ Սեբաստյանը Թայլեր Դյորդենն էր։ Սակայն Մարլայի համբերությունը սպառվում է. նա ընդունում է Սեբաստյանի դեղերը, ինչի շնորհիվ Թայլերը ազատության մեջ է հայտնվում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.