From Wikipedia, the free encyclopedia
Մարո Աճեմյան (հուլիսի 9, 1921, Ժնև, Շվեյցարիա - սեպտեմբերի 18, 1978, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[1]), հայազգի դաշնակահարուհի։
Մարո Աճեմյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հուլիսի 9, 1921 Ժնև, Շվեյցարիա |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 18, 1978 (57 տարեկան) Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[1] |
Մասնագիտություն | դաշնակահարուհի |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց |
Պարգևներ |
Անահիտ Աճեմյանի քույրը։
Մարո Աճեմյանը ծնվել է 1921 թվականին Ժնևում։ Մեկ տարի անց ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ և հաստատվում Նյու Յորք քաղաքում։ Վեց տարեկանում Նյու Յորքում կայացած «Երաժշտության շաբաթ» մրցույթում Մարոն հաղթող է ճանաչվել։ Սովորել է Ջուլիարդ կոնսերվատորիայում, որտեղ հետագայում հիմնվել է նրա անվան կրթաթոշակ[2]։ Նրա դեբյուտային համերգը տեղի է ունեցել 1940 թվականի մարտի 11-ին Նյու Յորքի քաղաքային դահլիճում։ 1942 թվականին նա առաջին անգամ ամերիկյան բեմում նվագել է Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից[3]։ Նա ելույթ է ունեցել Ջոն Քեյջի, Ալան Հովհաննեսի[4], Ռիչարդ Յարդումյանի, Բեն Վեբերի հետ։ Մահացել է սրտի անբավարարությունից՝ 57 տարեկան հասակում[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.