Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մարկովի շղթան (մարկովյան տիպի դիսկրետային պատահական գործընթաց) պատահական իրադարձությունների հերթականություն է՝ հնարավոր ելքերի վերջնական թվով, որտեղ ապագան կախված է ներկայիս իրավիճակից, բայց ոչ նախորդից։ Մարկովի շղթան կամ, ինչպես դրան անվանում են, Մարկովի գործընթացը զբաղեցնում է պատահական գործընթացների տեսության կենտրոնական տեղերից մեկը։ Պատահական գործընթացների տեսությունը գիտություն է, որն ուսումնասիրում է պատահական երևույթների օրինաչափությունները զարգացման դինամիկայում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Պատահական գործընթացների այս տեսակն իր անվանումը ստացել է ռուս մաթեմատիկոս Անդրեյ Մարկով -ավագի (1856-1922 թթ.) պատվին։ Մարկովը համարվում է դիսկրետային և անընդմեջ ժամանակային բաղադրիչներով ստոխաստիկ գործընթացների բացահայտողը։
Գործընթացը, որը տեղի է ունենում ֆիզիկական համակարգով, անվանվում է մարկովյան, եթե ցանկացած պահի համակարգի ցանկացած իրավիճակի հավանականությունը ապագայում կախված է միայն ներկա պահին համակարգի իրավիճակից և կախված չէ նրանից, թե ինչպես է համակարգը հասել այդ իրավիճակին։
Իրադարձությունների պատահական հերթականությունը համարվում է Մարկովյան շղթա, եթե մեկ իրավիճակից մյուսը ամեն տեղափոխություն կախված չէ նրանից, թե երբ եւ ինչպես է համակարգը հասել ներկայիս իրավիճակին։ Սկզբնական պայմանը կարող է տրվել նախօրոք կամ լինել պատահական։
Մարկովի շղթայի սկզբունքը կարող է բացատրել բառերի շղթայի օրինակը։ Օրինակ` սպորտային ռեպորտաժով տեքստում «տուգանային» բառից հետո ավելի հավանական է տեսնել «հարված» բառը, քան «գումարտակ»։
Մարկովի շղթան օգտագործվում է տարբեր բնագավառներում (տնտեսական, սոցիալական, քաղաքական, ֆինանսական, տեքստի վերլուծման և մշակման եւ այլն) կանխատեսումներ կատարելու համար։ Օրինակ՝ Մարկովի շղթան օգտագործվում է T9-ի նման տեքստերի հավաքման համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.