բրազիլական Ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Մարիո Ժորժի Լոբո Զագալլո (պորտ.՝ Mário Jorge Lobo Zagallo, օգոստոսի 9, 1931[1][2], Atalaia, Ալագոաս, Բրազիլիա[3] - հունվարի 5, 2024[4], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[5]), բրազիլացի ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ։ Զագալլոն համարվում է միակ մարդը, որը 4 անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն․ 2 անգամ որպես ֆուտբոլիստ (1958, 1962), 1 անգամ որպես մարզիչ (1970), մեկ անգամ էլ՝ մարզչի օգնական (1994)[6]։ Ֆուտբոլի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ստացել է ՖԻՖԱ-ի պատվավոր շքանշան[7]։
Զագալլոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1948 թվականին Ռիո դե Ժանեյրոյի «Ամերիկա» ֆուտբոլային ակումբից։ Հետագայում հանդես է եկել «Ֆլամենգո» և «Բոտաֆոգ» ֆուտբոլային ակումբներում[8]։
Եղել է 1958 և 1962 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն| Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների չեմպիոն։ Իր առաջին՝ 1958 թվականի առաջնության ժամանակ եղել է «Ֆլամենգոյի» խաղացող, իսկ 1962-ի առաջնության ժամանակ՝ «Բոտաֆոգյի»[9]։
1958-ից 1964 թվականների ընթացքում Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նվաճել է 33 տիտղոս[10]։
Լինելով Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ, նրա գլխավորած թիմը 1970 թվականին նվաճում է ֆուտբոլի աշխարհի գավաթը։ 1994 թվականին, Բրազիլիայի հավաքականը աշխարհի չեմպիոն դառնալու ժամանակ Զագալլոն եղել է մարզչի օգնական։ Եղել է առաջին մարդը, որը և որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 1970 թվականին, 38-ամյա Մարիոն դարձել է Ալբերտո Սուպպիչիից հետո երկրորդ ամենաերիտասարդ մարզիչը, որի թիմը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը[11]։ 31-ամյա Սուպպիչին այդ տիտղոսը նվաճել է 1930 թվականին, ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնության եզրափակիչ խաղից հետո, երբ Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականը սեփական հարկի տակ դարձավ չեմպիոն[12]։
Զագալլոն ամուսնացել է 1954 թվականին Ալցինե դե Կաստրոյի հետ, համատեղ ապրել են մինչև կնոջ մահը՝ 2012 թվականի նոյեմբերի 5-ը[13]։
«Բոտաֆոգյի»
Բրազիլիայի հավաքականում
Բրազիլիայի հավաքականում
«Բոտաֆոգյի»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Զագալլո» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.