Մարինե Աբրահամյան

հայ դաշնակահար From Wikipedia, the free encyclopedia

Մարինե Աբրահամի Աբրահամյան (նոյեմբերի 25, 1951(1951-11-25)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ (2008)[2]։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Մարինե Աբրահամյան, Ծնվել է ...
Փակել

Կրթություն

Ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը, 1975 թվականին՝ Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը։

Ստեղծագործական գործունեությունը

1975 թվականից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար է։ Կատարումներով հանդես է եկել «Համաշխարհային դաշնամուրային գրականության ընտրանի», «Նվիրումներ» համերգաշարերին, Էլդա Գրինի 85-ամյակին, Շառլ Ազնավուրի 90-ամյակին, Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված համերգային երեկոներին, իսպանական, ֆրանսիական, գերմանական և հայ դաշնամուրային երաժշտությանը նվիրված թեմատիկ համերգներին և Հայոց ցեղասպանությանը (1915) նվիրված համերգներին։ 2012 թվականին մասնակցել է Մոսկվայում և Մինսկում կայացած Յ. Ֆլիերի 100-ամյակին նվիրված փառատոնին[3]։

Մանկավարժական գործունեությունը

1989 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1999 թվականից պրոֆեսոր է։

Սկավառակագրություն

Թողարկել է 5 ձայնասկավառակ և մեկ տեսասկավառակ։ Նկարահանել է շուրջ 17 տեսահոլովակ։

Պարգևներ և կոչումներ

Հետաքրքիր փաստեր

Հոգեբան Էլդա Գրինի դուստրն է, դերասանուհի Աննա Էլբակյանի քույրը։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.