From Wikipedia, the free encyclopedia
Մարիգո Պոսիո (ալբ․՝ Marigo Posio, 2 փետրվարի, 1882, Կորչա, Օսմանյան կայսրություն - 23 փետրվարի, 1932, Վլյորա, Ալբանիա), ալբանացի հասարակական գործիչ[1][2], Ալբանական ազգային շարժման ակտիվիստ[3], պայքարել է Ալբանիայում կանանց իրավունքների պաշտպանության համար։
Մարիգո Պոսիո ալբ․՝ Marigo Posio | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1882 |
Ծննդավայր | Կորչա, Յանինայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | փետրվարի 23, 1932 (50 տարեկան) |
Մահվան վայր | Վլորա, Ալբանիա |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Ազգություն | ալբանացի |
Մասնագիտություն | լրագրող |
Marigo Posio Վիքիպահեստում |
Մարիգո Պոսիոն ծնվել է 1882 թվականի փետրվարի 2-ին Կորչա քաղաքում[1][4] (այլ աղբյուրների համաձայն՝ Կորչա քաղաքի մոտ գտնվող Հոչիշտ գյուղում[5])՝ Պապա Կոստա Պոչիի ու Լենկա Բալաուրիի ընտանիքում։ Մարիգո Պոսիոյի քույրն ամուսնացել է ալբանացի քաղաքական գործիչ և դրամատուրգ Քրիստո Ֆլոքիի հետ։ Նրա երկու եղբայրները՝ Նիկոն ու Քրիստոն, տեղափոխվել են ԱՄՆ. Նիկոն ապրել է Մասսաչուսեթս նահանգի Նաթիք քաղաքում, Քրիստոն՝ Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում։
Մարիգո Պոսիոն սովորել է Կորչա քաղաքի առաջին ալբանական դպրոցում[6]։ Բավական վաղ տարիքում նա ամուսնացել է Ջովան Պոսիոյի հետ։ Զույգը 1904 թվականին տեղափոխվել է Վլյորա, որտեղ նրանց տունը դարձել է ալբանացի հայրենասեր գործիչների հանդիպման վայր։ Մարիգո Պոսիոն եղել է Labëria հայրենասիրական ակումբի անդամ, որ հիմնադրվել էր Վլյորայում 1908 թվականին։ Նա եղել է նաև ալբանական դպրոցի հիմնադրման նախաձեռնողներից մեկը. դպրոցը բացվել է 1909 թվականին։
Երբ 1912 թվականի նոյեմբերի 28-ին Վլյորայում հայտարարվել է Ալբանիայի անկախության հռչակագրի ընդունման մասին, քաղաքում բարձրացվել է Մարիգո Պոսիոյի կարած դրոշը[4][5]։ Ալբանացի հեղինակավոր քաղաքական գործիչ Լեֆ Նոսին նշում է, որ սև արծիվը կտրվել է կերպասից և կարվել կարմիր կտավի վրա։ Մարիգո Պոսիոն սեփական միջոցներով կարել է ևս մի քանի դրոշներ Վլյորայի պետական տարբեր հիմնարկների համար։
Մարիգո Պոսիոն գլխավորել է Ալբանացի կանանց կազմակերպությունը, որ հիմնադրվել է 1914 թվականի մայիսի 13-ին։ Այդ կազմակերպությունը, որի անդամ էին նաև այդ ժամանակի ալբանացի մի շարք հայտնի գործիչների կանայք, մասնավորապես օգնություն էր ցուցաբերում Ալբանիայի ու Հունաստանի սահմանային պատերազմի ժամանակ վիրավորված զինվորներին։
1921 թվականի փետրվարի 6-ին Մարիգո Պոսիոն սկսում է հրատարակել Shpresa shqiptare («Ալբանական հույս») թերթը, սակայն լույս են տեսել նրա միայն վեց համարներ[7]։
Մարիգո Պոսիոն հիվանդանում է թոքախտով։ Ալբանացի քաղաքական գործիչ և դրամատուրգ Քրիստո Ֆլոքին բարձրաձայնել է նրա վիճակի մասին՝ հիշեցնելով նրա ներդրումը Ալբանիայի անկախության ձեռքբերման գործում և նշելով, որ նա չի ստացել վետերանի կարգավիճակ, ինչպես 1912 թվականի իրադարձությունների շատ մասնակիցներ[8]։ Մարիգո Պոսիոն մահացել է 1932 թվականի փետրվարի 23-ին Վլյորա քաղաքում։ Նա թաղված է Zvërnec Monastery գերեզմանատանը[9][10]։
Մարիգո Պոսիոյի անունն է կրում Վլյորայի դպրոցներից մեկը[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.