Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Ալեքսեևնա Ուսպենսկայա (անգլ.՝ Maria Ouspenskaya, հուլիսի 29, 1876[1], Տուլա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 3, 1949[1], Լոս Անջելես, ԱՄՆ), ռուս- ամերիկացի դերասանուհի և թատերական մանկավարժ։
Մարիա Ուսպենսկայա անգլ.՝ Maria Ouspenskaya | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1876[1] |
Ծննդավայր | Տուլա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 3, 1949[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | ուսուցչուհի, բնավորության դերասան, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Մարիա Ուսպենսկայան ծնվել է Տուլայում՝ իրավաբանի ընտանիքում։ Վոկալի հմտություններ է ստացել Վարշավայում, որոշ ժամանակ հյուրախաղերով հանդես է եկել գավառներում։ 1917 թվականին նա ընդունվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոն, որտեղ աշխատել է Կոնստանտին Ստանիսլավսկու[2] ղեկավարությամբ։ Միևնույն ժամանակ առաջին քայլերն է արել կինոյում, հետագայում հանդես է եկել չորս համր ֆիլմերում։
1922 թվականին՝ թատրոնի ամերիկյան հյուրախաղերի ժամանակ, Մարիա Ուսպենսկայան որոշել է հիմնավորվել Նյու Յորքում, որտեղ էլ 1929 թվականին լեհ դերասան Ռիչարդ Բոլեսլավսկու հետ հիմնադրել է դրամատիկական մշակույթի դպրոց՝ այնտեղ ակտիվորեն պրոպագանդելով Ստանիսլավսկու մեթոդը[3]։ Դերասանուհին զբաղված էր Բրոդվեյ թատրոնի բեմադրություններում՝ խաղալով հիմնականում տարիքային դերեր։
Հոլիվուդում նրա դերերից են ծեր գնչուհին՝ «Գայլ մարդը» սարսափ ֆիլմում (1941 թվական), տիկին Կիրովան՝ «Վաթեռլոո կամուրջը» ֆիլմի վերափոխված տարբերակում, ինչպես նաև ոչ պակաս նշանակալի դերեր Ֆրանկենշտեյնի և Տարզանի մասին ֆիլմերում։ Ուսպենսկայան ներկայացվել է «Օսկար» մրցանակի իր առաջին ամերիկյան դերի համար «Դոդսվորթ» ֆիլմում (1936 թվական)՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Երեք տարի անց դարձյալ առաջադրվել է «Սիրային պատմություն» մելոդրամայում իր խաղացած դերի համար։ Նկարահանման հրապարակում Մարիա Ուսպենսկայան միշտ եղել է իշխող և խստապահանջ, իսկ իր վերջին ֆիլմերի նկարահանումների ժամանակ պնդել է, որ տիտրերում ինքը ներկայացվի որպես տիկին Մարիա Ուսպենսկայա։
1946 թվականին «Օսկար» մրցանակի արժանացել է նրա աշակերտուհին՝ Էնն Բաքսթերը։
Մարիա Ուսպենսկայան մահացել է կաթվածից 1949 թվականի դեկտեմբերին՝ բավական լուրջ այրվածքներից հետո, որոնք ստացել էր իր տանը բռնկված հրդեհի ժամանակ, երբ նա քնել էր՝ ծխախոտը ձեռքին[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.