Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Գլորիա Մակապագալ Առոյո (անգլ.՝ Maria Gloria Macapagal-Arroyo, ապրիլի 5, 1947, Սան Խուան, Ֆիլիպիններ)[7], քաղաքական գործիչ, Ֆիլիպինների 14-րդ նախագահը 2001-2010 թվականներին, վարչապետը՝ 1998-2001 թվականներին և 2010 թվականից Ներկայացուցիչների պալատի անդամ, որը ներկայացնում է Պամպանգա 2-րդ շրջանը։ Երկրի երկրորդ կին նախագահն էր (Կորասոն Ակինոյից հետո) և նախկին նախագահ Դիոսդադո Մակապագալի դուստրը։ Առոյոն նաև առաջին օրինական ընտրված կին վարչապետն է Ֆիլիպիններում[8]։
Մարիա Մակապագալ Առոյո անգլ.՝ Maria Gloria Macaraeg Macapagal Arroyo | |
Կուսակցություն՝ | Lakas–CMD? |
---|---|
Կրթություն՝ | Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոց, Ջորջթաունի համալսարան, Ատենեո դե Մանիլա համալսարան, Ֆիլիպինների համալսարան և Assumption College San Lorenzo? |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Ազգություն | Kapampangan people? |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | ապրիլի 5, 1947[1][2][3] (77 տարեկան) |
Ծննդավայր | Սան Խուան, Ռիսալ, Ֆիլիպիններ |
Քաղաքացիություն | Ֆիլիպիններ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Maria Gloria Macaraeg Macapagal |
Հայր | Դիոսդադո Մակապագալ[4] |
Մայր | Eva Macapagal? |
Ամուսին | Խոսե Միգել Առոյո |
Զավակներ | Մայքի Առոյո, Դիոսդադո Մակապագալ Առոյո և Evangelina Lourdes Arroyo-Bernas?[5] |
Կայք՝ | macapagal.com/gma |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Առոյոն տնտեսագիտության պրոֆեսոր էր Ատենեո դե Մանիլա համալսարանում, որտեղ նրա ուսանողներից էր Բենիգնո Ակինո III-ը։ Կառավարություն մուտք գործեց 1987 թվականին՝ որպես նախարարի օգնական, իսկ նախագահ Կորասոն Ակինոյի հրավերով նաև Առևտրի և արդյունաբերության նախարարության փոխնախարար։ 1992-1998 թվականներին սենատոր լինելուց հետո Ջոզեֆ Էստրադայի նախագահության ժամանակ ընտրվեց փոխնախագահ՝ թեև ընդդիմադիր թևից էր։ Երբ Էստրադան մեղադրվեց կաշառակերության մեջ, Առոյոն հրաժարական տվեց Սոցիալական ապահովման և զարգացման նախարարի պաշտոնից և միացավ գործող նախագահի դեմ հանդես եկող ընդդիմադիրների աճող բանակին․ նախագահին անվստահություն հայտնեցին։ 2001 թվականին Ֆիլիպինների ազգային հեղափոխության արդյունքում Էստրադան շուտով հեռացվեց իր պաշտոնից, և Առոյոն 2001 թվականի հունվարի 20-ին դարձավ նախագահ։ 2004 թվականի մայիսին կայացած հակասական ընտրություններում ընտրվեց նախագահ 6 տարի ժամկետով, երդման արարողությունը կայացավ 2004 թվականի հունիսի 30-ին։ Նախագահության ժամկետն ավարտվելուց հետո ընտրվեց Ներկայացուցիչների պալատի անդամ՝ Ֆիլիպիններում դառնալով երկրորդ նախկին նախագահը՝ Խոսե Լաուրելից հետո, որն ավելի ցածր պաշտոն զբաղեցրեց։
2011 թվականի նոյեմբերի 18-ին Առոյոն ձերբակալվեց ընտրակեղծիքի համար հարուցված քրեական գործի արդյունքում։ Նա գտնվում էր հսկողության տակ Կեսոն քաղաքի Veterans Memorial Medical Center-ում՝ ընտրակեղծիքների համար, սակայն 2012 թվականի հուլիսին ազատ արձակվեց գրավի դիմաց[9][10]։ Հոսպիտալում եղած ժամանակ՝ 2012 թվականի հոկտեմբերին, կրկին ձերբակալվեց պետբյուջեից $8.8 մլն ԱՄՆ դոլար չարաշահելու համար[11]։ 2016 թվականի հուլիսի 19-ին 11-4 քվեարկության արդյունքում արդարացվեց Գերագույն դատարանի կողմից[12]։ Ֆիլիպինների իսպաներեն լեզվի ակադեմիայի անդամ է։
Մարիա Գլորիա Մակարաեգ Մակապագալը ծնվել է 1947 թվականի ապրիլի 5-ին քաղաքական գործիչ Դիոսդադո Մակապագալի և կնոջ՝ Էվանգելինա Մակարաեգ Մակապագալի ընտանիքում։ Դոկտոր Դիոսդադո «Բոբոյ» Մակապագալ կրտսերի և Սիելո Մակապագալ Սալգադոյի քույրն է։ 5 տարի անց է կացրել Լուբաոյում՝ հոր առաջին ամուսնությունից ծնված 2 քույր-եղբայրների հետ[7]։ 4 տարեկանից 3 տարի ապրել է մայրական տատի հետ Իլիգան քաղաքում[13], այնուհետև մինչև 11 տարեկանը ապրել է և՛ Մինդանաոյում, և՛ Մանիլայում[13]։ Ազատ հաղորդակցվում է անգլերեն, թագալոգ, իսպաներեն և ֆիլիպինյան այլ լեզուներով, որոնցից հատկանշական են կապամպանգան, իլոկաներենը և սեբուաներենը։
1961 թվականին, երբ Առոյոն 14 տարեկան էր, հայրը դառնում է նախագահ։ Ընտանիքի հետ տեղափոխվում է Մանիլայի Մալականանգ պալատ։ Համայնքը նրա պատվին կոչվում է Գլորիա։ Հաճախում էր Assumption Convent դպրոց, որը 1964 թվականին ավարտելուց հետո 2 տարի սովորեց Ջորջթաուն համալսարանի Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոցում, (Վաշինգտոն), որտեղ նա ապագա ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի համադասարանցին էր[14]։ Այնուհետև Assumption College-ում ստացավ տնտեսագիտության բակալավրի աստիճան։
1968 թվականին Առոյոն ամուսնացավ փաստաբան և գործարար Խոսե Միգել Առոյոյի հետ, ում հետ ծանոթացել էր դեռահաս ժամանակ[7]։ Նրանք 3 երեխա ունեն՝ Խուան Միգելը (1969), Էվանգելինա Լուրդեսը (1971) և Դիոսդադո Իգնասիո Խոսե Մարիան (1974)։ Ատենեո դե Մանիլա համալսարանում 1978 թվականին ստացավ տնտեսագիտության մագիստրոսի որակավորում, իսկ 1985 թվականին Ֆիլիպինների Դիլիման համալսարանում՝ դոկտորի աստիճան[15]։ 1977-1987 թվականներին դասավանդում էր որոշ ուսումնական հաստատություններում, որոնցից հատկանշական են Ֆիլիպինների համալսարանը և Ատենեո դե Մանիլա համալսարանը։ Առոյոն դարձավ նաև Assumption College-ի տնտեսագիտության բաժնի վարիչը։
1987 թվականին նախագահ Կորասոն Ակինոն Առոյոյին հրավիրեց միանալու կառավարությանը՝ Առևտրի և արդյունաբերության նախարարի օգնականի պաշտոնում։ 2 տարի անց դարձավ փոխնախարար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.