From Wikipedia, the free encyclopedia
Մարիամի մահը, իտալացի նկարիչ Կարավաջոյի նկարը, Բարոկկոյի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ Աստվածածնի վերափոխման մասին դավանաբանական հարցերը թևածում էին օդում շատ ավելի վաղ, Կարավաջոյի նկարից շատ առաջ և մնում էին չլուծված ընդհուպ մինչև 20-րդ դարի վերջը, երբ Պիոս 12-րդ պապը դոգմատ է հռչակում Աստվածածնի վերափոխման մասին՝ մի կողմ թողնելով նրա ֆիզիկական մահվան փաստը։ Միայն 1997 թվականին այս փաստը հաստատվել է Հովհաննես Պողոս II պապի կողմից[7]։ Սակայն կաթոլիկ աշխարհում դարերով տիրում էր այն համոզմունքը, որ Մարիամը երկինք է բարձրացել կենդանի և այս համոզմունքը իր արտացոլումն է գտել արվեստի մի շարք գործերում։ Կարավաջոյի նկարը կաթոլիկ արվեստի վերջին խոշոր աշխատանքն է, որում պատկերված է Մարիամի մահը առանց համբարձման չնչին ակնարկի։
Մարիամի մահը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կարավաջո[1][2][3][…] |
տարի | 1600[4] և 1604[5] |
բարձրություն | 369 ± 0 սանտիմետր[6] |
լայնություն | 245 ± 1 սանտիմետր[6] |
ուղղություն | բարոկկո[5] |
ժանր | հոգևոր արվեստ[6] |
նյութ | յուղաներկ[6] և կտավ[6] |
գտնվում է | Լուվրի 712 սենյակ |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին[6] |
սեփականատեր | Վինչենցո I Գոնզագա, Չարլզ I Ստյուարտ, Լյուդովիկոս XIV և Everhard Jabach? |
պատվիրատու | Laerzio Cherubini? |
հիմնական թեմա | Death of the Virgin Mary? |
պատկերված են
| |
http://www.louvre.fr/en/oeuvre-notices/death-virgin, http://www.louvre.fr/jp/oeuvre-notices/%E3%80%8A%E8%81%96%E6%AF%8D%E3%81%AE%E6%AD%BB%E3%80%8B, https://www.wga.hu/html/c/caravagg/07/45death.html, https://www.wga.hu/html/c/caravagg/07/45death1.html կայք | |
Ծանոթագրություններ | |
The Death of the Virgin by Caravaggio Վիքիպահեստում |
Նկարը Տրաստևերեում գտնվող Սանտա Մարիա դելա Սկալա կարմելիտական եկեղեցու համար պատվիրել է պապի փաստաբան Լաերցո Չերուբինին։ Աշխատանքի վերջնական արդյունքը բացասական ռեակցիա է առաջացրել։ Ուրբանոս VIII պապի պալատական բժիշկ Ջուլիո Մանչինին կարծում էր, որ Կարավաջոն Աստվածածնի համար որպես բնորդուհի է օգտագործել անառակի կամ սիրուհու[8]։ Ջովանի Բելորին կարծում էր, որ նկարի չընդունման դրդապատճառը Աստվածածնի անպատշաճ դիրքն է[9]։ Այսպես թե այնպես համայնքը հրաժարվել է նկարն ընդունել՝ այն փոխարինելով Կավարաջոյի հետնորդներից մեկի՝ Կարլո Սարաչենիի նկարով[10]։
Պիտեր Պաուլ Ռուբենսի հանձնարարությամբ, որը նկարի մեջ տեսել էր Կավարաջոյի լավագույն աշխատանքներից մեկը, այն ձեռք է բերել Մանտույայի դուքս Վինչենցո Գոնզագան։ Դուքս Ջովանի Մանի պատվիրակը մեկ շաբաթով կազմակերպել է նկարի ցուցադրությունը Վիա դել Կորսոյում գտնվող իր տանը[11], որտեղ խստիվ արգելվել է կրկնօրինակումը[12]։ Հռոմը լքելուց առաջ նկարը երկու շաբաթ ցուցադրվել է Սուրբ Լուկիի ակադեմիայում, բայց Կավարաջոն այդ ժամանակ ընդմիշտ հեռացել էր Հռոմից Ռանուչո Տոմասոնիի մահվան պատճառով։
Դուքսի հավաքածուն 1627 թվականին վաճառվել է անգլիացի թագավոր Կարլոս I-ին։ Կարլոսի մահապատժից հետո 1649 թվականին հավաքածուն վաճառքի է հանվել և այն ձեռք է բերել հայտնի կոլեկցիոներ Ժաբակը։ 1671 թվականին նա վաճառել է հավաքածուն Լյուդովիկոս XIV-ին թագավորական հավաքածուի համար, որտեղ այն մնացել է մինչև Ֆրանսիական հեղափոխությունը և որից հետո դարձել է պետության սեփականությունը[8]։ Ներկայումս նկարը պահպանվում է Լուվրում։
Թեմատիկայով, լրջությամբ և լուսանկարչական բնականությամբ նկարը մոտ է Կարավաջոյի՝ Վատիկանի պատկերասրահում գտնվող «Դագաղ դրվելուն»։ Կերպաները պատկերված են գրեթե իսկական չափսերով։ Մարիամը, որը պառկած է գլուխը մի կողմ թեքած, հագին ունի հասարակ կարմիր հանդերձ և նկարված է խիստ թախծալի ռեալիզմով։ Կարավաջոն ամբողջությամբ հրաժարվել է Աստվածամոր սրբությունը ընդգծելու պատկերագիտական ավանդույթից և նրա պատկերում չի մնացել աստվածային սարսուռ, որը բնորոշ է կրոնական թեմայով նկարներին, բացի քիչ տեսանելի թելանման լուսապսակից[13]։
Կոմպոզիցիան կառուցված է Մարիամի՝ նկարի կենտրոնական թեմայի շուրջ։ Նրան շրջապատում են հուսաբեկ առաքյալները Մարիամ Մագդաղենացու հետ միասին։ Մյուս կերպարները անկանոն կանգնած են հետևում։ Մարդկանց հոծությունը և նրանց վարքագծային դիրքերը կենտրոնացնում են հանդիսատեսի հայացքը անշունչ մարմնին։ Կարավաջոն՝ մութ ու մռայլ կտավների վարպետը, խուսափում է հույզերի հաղորդման մաներիզմական բազմաձևությունից։ Նա մեծ վիշտը ցույց է տալիս ոչ դեմքերի արտահայտությամբ, այլ այն ափի մեջ թաքցնելու ձգտմամբ՝ կարծես հաստատելով, որ իրական սուգը վշտալի լռության մեջ է, ոչ թե եղերամայրերի արթնության։ Չհետևելով դավանական սյուժեի մանրուքներին՝ Կարավաջոն լցնում է խլացված դրվագը անհավանական հոյակապությամբ՝ ուժեղացնելով դրամատիկ էֆեկտը նկարի վերևի մասում պատկերված արյունոտ-կարմիր կտորով[13]։
Նկարիչը կերպարներին և նրանց հագուստներին ծավալ հաղորդելու համար օգտագործում է լուսաստվերի փոքրագույն նրբերանգներ։ Բայց առաջին հերթին այդ հնարքը հաղորդում է վառ մաքուր լույսի տակ պառկած հանգուցյալի ներկայությունը։ Լույսի բաշխումը ստիպում է հանդիսատեսի աչքին շարժվել Աստվածամոր դեմքից դեպի վշտից կռացած Մագդաղենացին, հետո դեպի առաքյալների մարմինները և վերջապես ամբողջ նկարին[13]։
«Մարիամի մահը» պատկերագիտական հեղափոխության վառ օրինակ է։ Հեռավորություն պահելով մոդայի մաներիստական հավակնոտությունից՝ նկարիչը արվեստ է ներմուծել նոր հզոր ոճ։ Նա կտավի վրա դրել է պատկերի սրբության հետ կապ չունեցող մարդկային կեղծ հույզերի անցկացման խնդիրը և դրանով մեծ ազդեցություն ունեցել 17-րդ դարի կերպարվեստի կոնցեպցիայի զարգացման վրա[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.