From Wikipedia, the free encyclopedia
Մարգար Ժամհարյան (մականունը՝ Մռավ, 1905), հայ ֆիդայի, վրիժառու, ռազմական գործիչ[1]։
Մռավը ծնվել է 1877 թվականին Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգում՝ ներկայիս Արցախի Հանրապետության տարածքում։ Զինվորական ծառայությունը անցկացրել է ռուսական բանակում (Սանկտ Պետերբուրգ)։ Ուսման նպատակով մեկնել է Պրուսիայի թագավորություն (Գերմանիա), սակայն, կրթությունը անավարտ թողնելով, վերադարձել է Հարավային Կովկաս։ Ընդգրկվել է Ելիզավետպոլի նահանգում գործող հայկական ինքնապաշտպանական մարտական խմբակներին[1]։
Գանձակում կազմակերպել և իրագործել է հակահայկական գործունեությամբ աչքի ընկնող փոխնահանգապետ Լոլաձեի սպանությունը։ Ռազմական գործողությունից հետո մեկնել է Արևմտյան Հայաստան՝ Կարին, Բաղեշ, Մուշ, որտեղ ընդգրկվում է Հակոբ Զավարյանի բուժապահովման ստորաբաժանման կազմում։ Մասնակցել է հայ-թուրքական կռիվներին[1]։
Մարգար Ժամհարյանը զոհվել է 28 տարեկան հասակում Շուշի քաղաքի ինքնապաշտպանական կռիվների ժամանակ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.