քաղաք From Wikipedia, the free encyclopedia
Մարանդ (պարս.՝ مرند), քաղաք Իրանում, Արևելյան Ադրբեջան օսթանում, Մարանդ շահրեստանի կենտրոնը։ Գտնվում է Թավրիզից մոտ 60 կմ հյուսիս-արևմուտք, Ուրմիա լճից հյուսիս-արևելք։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմել է 130 825 մարդ (2016)[1][2]։
Քաղաք | ||
---|---|---|
Մարանդ | ||
պարս.՝ مرند | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Արևելյան Ադրբեջան | |
Շահրեստան | Մարանդ | |
Համայնք | Central District? | |
Բնակչություն | 130 825 մարդ (2016)[1][2] | |
Հեռախոսային կոդ | 0491 | |
Պաշտոնական կայք | marand.ir | |
| ||
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 130 825 մարդ, որոնք կազմում էին 40 275 տնտեսություն։ Մարանդը Արևելյան Ադրբեջանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Թավրիզից և Մարաղայից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Մարանդը հիմնականում բնակեցված է իրանական ադրբեջանցիներով, ովքեր խոսում են ադրբեջաներեն։
Նախկինում Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Բաքրան գավառում։ Եղել է վերջինիս կենտրոնը։ Ենթադրվում է, որ գավառը կոչվել է նաև Մարանդ անունով։ Հայոց Արշակունիների անկումից (428) հետո Մարանդն եղել է Ատրպատականի կազմում։ Որպես քաղաք առաջին անգամ հիշատակվում է Սեբեոսի կողմից[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.