Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի (Իզմիրլյան)

հայ բանասեր, քահանա From Wikipedia, the free encyclopedia

Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի (Իզմիրլյան)

Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի (ավազանի անունը՝ Սիմեոն Մարտիրոսի Իզմիրլյան, փետրվարի 22, 1845(1845-02-22), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - դեկտեմբերի 11, 1910(1910-12-11), Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), Ամենայն հայոց կաթողիկոս 1908 թվականից։ Հաջորդել է Մկրտիչ Ա Վանեցուն (Խրիմյան Հայրիկ)։

Արագ փաստեր Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի, Ծնվել է ...
Փակել

Ձեռնադրվել է սարկավագ 1864 թվականին, վարդապետ՝ 1869 թվականին՝ եղել է Մկրտիչ Խրիմյան պատրիարքի անձնական քարտուղարը։ 1872 թ. մարտին ընտրվել է Կ. Պոլսի կրոնական ժողովի անդամ և ատենադպիր, 1873 թ. ստացել ծայրագույն վարդապետի աստիճան, 1876 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1886–90 թթ.՝ Եգիպտոսի թեմի առաջնորդ։ 1894 թ. ընտրվում է Կ. Պոլսի հայոց պատրիարք որպես Մատթևոս Գ Իզմիրլյան։ Իր հաստատակամության, Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու պայքարի, 1894–96-ի հայկական կոտորածների դեմ բողոքի ձայնը բարձրացնելու համար ստացել է «Երկաթյա պատրիարք» անունը։ Օսմանյան իշխանությունները 1896 թ. նրան պաշտոնաթող են անում և աքսորում Երուսաղեմ։ 1908 թ. երիտթուրքերի հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս և վերընտրվել պատրիարք, իսկ կարճ ժամանակ անց ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։

1881-ին Կ. Պոլսում լույս է տեսել նրա «Հայրապետություն Հայաստանյայց առաքելական Ս. Եկեղեցվո և Աղթամար ու Սիս» ծավալուն աշխատությունը, բաղկացած մոտ 1300 էջից։ 1911-ին Կահիրեում լույս է տեսել նրա «Նամականին»։

Կաթողիկոսական գահին Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցուն հաջորդել է Գևորգ Ե Սուրենյանցը։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.