From Wikipedia, the free encyclopedia
Շեն Ճոու, (չինարեն՝ 沈周, փինյին՝ Shěn Zhōu, մականունը՝ Շիթան, դեկտեմբերի 9, 1427, Չանժոու (ներկայիս Սուչժոու քաղաքի Ծիանսու նահանգ) - սեպտեմբերի 6, 1509 թվական), երկրորդ անունը՝ Ցինան (չինարեն՝ 启南, փինյին Qǐnán): Մին դինաստիայի նկարիչ, Վումեն դպրոցի հիմնադիր, համարվում է Մին դինաստիայի չորս վարպետներից մեկը։
Շեն Ճոու 沈周 | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1407 |
Ծննդավայր | Չինաստան |
Վախճանվել է | սեպտեմբերի 6, 1509 (82տարեկան) |
Քաղաքացիություն | Մին դինաստիա |
Մասնագիտություն | Նկարիչ |
Ժանր | Բնանկար |
Շեն Ճոուն ծնվել է հարուստ ընտանիքում։ Երկար տարիներ նա մեկուսացված ապրել է Վունմենում և Սուչժոույում։ Նրա մեծ պապը չինացի նկարիչ Վան Մենի լավ ընկերն էր, իսկ հայրը՝ Շեն Հնջինը սովորել է Տու Ցիոնի մոտ։ Ընտանեկան կրթության հիմքում ընկած են եղել գեղագրությունը և նկարչությունը։ Թ՛ե հայրը, թ՛ե հորեղբայրը գյուղում հայտնի էին իրենց պոեզիայով, գեղագրությամբ և նկարչությամբ։ Շեն Ճոուն ձգտում էր զերծ մնալ քաղաքական չար իրականությունից, այդ իսկ պատճառով իր ժամանակը անցկացրել է տանը կարդալով, բանաստեղծություններ գրելով և նկարելով, շրջագայելով Լինցուենով։ 30 տարեկան հասակում նա արդեն իսկ հայտի գրող և գեղագիր էր[1]։ Իր կյանքի ընթացքում նա չի հանձնել կայսերական քննություն և մշատապես զբաղվել է գեղագրությամբ և նկարների ստեղծմամբ։ Նա եղել է բանիմաց, հարուստ հավաքածուններով, ուներ ընկերների լայն շրջանակ և մեծ համբավ էր վայելում։ Շեն Ճոուն վախճանվեց կյանքի վերջին տարիներին ծանր հիվանդությունից հետո երկու օր անց[2]։
Ինչ վեչաբերում է նկարչական մեթոդներին, ապա Շեն Ճոուն վաղ հասակից զբաղվում էր ընտանեկան կրթությամբ, ինչպես նաև եղել է ուսուցիչ։ Հետագայում նա ստացավ բազմաթիվ առավելություններ և հաճախում էր Սուն և Յուան դինաստիանների տարբեր դպրոցներ՝ հիմնականում ժառանգելով Տոն Յուանի, Ծուրանի, Հուան Կոնգվանի, Վանմենի թանաքի կիրառման տեխնիկաները։ Այս ամենի մեջ էին մտնում նաև Հարավային Սուն դինաստիայի՝ Լի, Լյու, Մա և Սիա Ծինծյանի գրչով և տուշով գրությունը, որոնք ունեին կոշտ և փափուկ բաղադրություն՝ ձևավոևելով նոր հաստ գրիչով և տուշով ոճ[3]։
Շեն Ճոուն իր վաղ տարիներին հիմնականում նկարում էր փոքր նկարնկեր, իսկ 40 տարեկանից հետո սկսեց մշակել ավելի մեծ նկարներ, իսկ միջին տարիքում նկարչական մեթոդը խիստ էր, նուրբ և գեղեցիկ։ Հետագա տարինեին գրիչով և թանաքով պատկերված նկարները ավելի կոպիտ էին երևում, պարզ, համարձակ և հզոր։
Շեն Ճոուի նեկայացուցչական աշխատանքների մեծ մասն այժմ գտնվում են թանգարաններում, իսկ Պալատական թանգարանում գտնվում են նրբաճաշակ գործեր։ Նրա նշանակալի աշխատանքներից են[3]․
Նանկինի թանգարանում նույնպես կան Շեն Ճոուի նկարներից, որոնցից են․
Լյաոնին թանգարանում կան Շեն Ճոուի երկու գլուխգործոցներ։ Մեկը՝ «Քրիզանթեմներ ծաղկամանում նկարչություն» (թղթագլան) նկարում պատկերված են ծառեր, ծղոտնով պատված քարե տաղավարներ, իսկ տաղավարում երեք հոգի գինի են խմում և հիանում են քրիզանթեմներով։ Մյուսը՝ «Ծխային գետը ծածկում է սարերը» (թղթագլան), նկարված է Չժենդեի կառավարման երկրորդ տարում (1507 թվական) վրձինի և սևաներկիազատ և սիրով լի օգտագործումը, իսկապես համարվում է Շեն Ճոուի գլուխգործոցներից, իր կյանքի վերջի տարիներին՝ 82 տարեկան հասակում։
Աշխատանքներ Հոնկոնգի արվեստի հավաքածուում․
Բացի այդ, Թայվանի ազգային պալատի թանգարանում նույնպես տեղ է գտել Շեն Ճոուի հայնտի նկարը՝ «Լուշան բարձրահասակ սարը»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.