Մաուրիցիո Սարի (իտալ.՝ Maurizio Sarri (Իտալերեն արտասանություն՝ [mauˈrittsjo ˈsarri], հունվարի 10, 1959[1], Նեապոլ, Իտալիա), իտալացի ֆուտբոլային մարզիչ։ Ներկայումս մարզում է Յուվենտուսը[2]։
Սարին 2019 թվականին | |||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 10, 1959[1] (65 տարեկան) | ||
Ծննդավայր | Նեապոլ, Իտալիա | ||
Հասակ | 1,89 մետր | ||
Քաշ | 83 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Յուվենտուս (գլխավոր մարզիչ) | ||
| |||
| |||
| |||
Մարզչական կարիերա | |||
Տարի | Ակումբ | ||
1990-1991 | Ստիա | ||
1991-1993 | Ֆաելեզե | ||
1993-1996 | Կավրիլիա | ||
1996-1998 | Անտելյա | ||
1998-1999 | Վալդեմա | ||
1999-2000 | Տեգոլետո | ||
2000-2003 | Սանսովինո | ||
2003-2005 | Սանջիովանեզե | ||
2005-2006 | Պեսկարա | ||
2006-2007 | Արեցո | ||
2007 | Ավելինո | ||
2008 | Հելլաս Վերոնա | ||
2008-2009 | Պերուջա | ||
2010 | Գրոսետո | ||
2010-2011 | Ալեսանդրիա | ||
2011 | Սորենտո | ||
2012-2015 | Էմպոլի | ||
2015-2018 | Նապոլի | ||
2018-2019 | Չելսի | ||
2019-ներկա | Յուվենտուս | ||
|
Կարիերա
Վաղ կարիերա
Սարին իր կարիերան սկսել է Տոսկանայում՝ մարզելով մի քանի փոքր ֆուտբոլային ակումբներ և գրանցելով մի շարք հաջողություններ[3]։ 2000 թվականին նա պայմանագիր կնքեց Սանսովինոյի հետ՝ օգնելով թիմին տեղափոխվել Սերիա C[4]: Այստեղ նա աշխատեց 3 տարի՝ 2003 թվականին պայմանագիր կնքելով Սանջիովանեզեի հետ։
2005 թվականին Սարին պայմանագիր կնքեց Սերիա B-ում հանդես եկող Պեսկարայի հետ։ Այստեղ նա հաջողությունների չհասավ, ինչից հետո մարզեց մի շարք այլ իտալական ակումբներ, մասնավորապես՝ Արեցոն, Ավելինոն, Վերոնան, Պերուջան, Գրոսետոն, Ալեսանդրիան[5] և Սորենտոն։ Վերջինիս մարզելու ժամանակ, Սորենտոն սկսեց ցուցադրել գեղեցիկ հարձակվողական ֆուտբոլ՝ ձմեռային դադարի ժամանակ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, ինչի շնորհիվ 2012 թվականին նա պայմանագիր կնքեց Էմպոլիի հետ։
Իր առաջին մրցաշրջանում Էմպոլիի հետ, ակումբը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը Սերիա B-ում՝ Սերիա A-ի փլեյ-օֆֆ փուլում պարտվելով Լիվորնոյին։ 2013-14 մրցաշրջանում Սարիի հետ Էմպոլին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և տեղափոխվեց Սերիա A: Թեև ֆուտբոլային երկրպագուները կարծում էին, որ 2014-15 մրցաշրջանում Էմպոլին հետ դուրս կմնա Սերիա B, սակայն նրանք զբաղեցրեցին 15-րդ հորիզոնականը։
Նապոլի
2015 թվականի հունիսի 11-ին Սարին 1 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ՝ փոխարինելով հեռացող Ռաֆայել Բենիտեսին[6][7]։
Իր առաջին մրցաշրջանում Սարին Նապոլի բերեց Էլսեիդ Հյուսային[8], Պեպե Ռեյնային[9], Ալանին[10], ովքեր միանգամից դարձան թիմի հիմնականի կազմի խաղացողներ, իսկ Նապոլին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ զիջելով Յուվենտուսին, ինչից հետո Սարին երկարաձգեց իր պայմանագիրը 3 տարով։ Այնուամենայնիվ, հաջորդ ամռանը Նապոլին 90 միլիոն եվրոյի դիմաց վաճառեց Գոնսալո Իգուաինին, ով կարողացել էր հավասարվել Սերիա A-ի մրցաշրջանի ամենաշատ գոլերի ռեկորդին՝ հեղինակած 36 գոլերով։ 2016-17 մրցաշրջանում Նապոլին զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ Սարին ճանաչվեց Սերիա A-ի լավագույն մարզիչը և ստացավ Էնցո Բեարցոտի մրցանակը։
2018 թվականի ձմռան դադարին Նապոլին զբաղեցնում էր 1-ին հորիզոնականը առաջնությունում՝ 26 տարվա մեջ առաջին անգամ[11]։ Թիմը սկսեց մրցաշրջանը լավ մարզավիճակում՝ գրանցելով ակումբի հաջորդական հաղթանակների ռեկորդը՝ 8 հաղթանակով[12]։ 2017-18 մրցաշրջանը Նապոլին ավարտեց 2-րդ հորիզոնականում՝ 4 միավորով զիջելով Յուվենտուսին[13][14]։ 2018 թվականի մայիսի 23-ին թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Կառլո Անչելոտտին[15][16]։
Չելսի
2018 թվականի հուլիսի 14-ին Սարին նշանակվեց Չելսիի գլխավոր մարզիչ[17][18]՝ փոխարինելով Անտոնիո Կոնտեին, ով հեռացվել էր նախորդ օրը[19][20]։ Իր առաջին խաղում որպես թիմի մարզիչ, Չելսին պարտվեց Անգլիայի սուպերգավաթի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[21][22]։ Սարին դարձավ պատմության առաջին մարզիչը, որը անպարտելի է եղել Պրեմիեր Լիգայի իր առաջին 12 հանդիպումներում[23]։ Այս շարքը դադարեցվեց նոյեմբերի 24-ին, երբ Չելսին պարտվեց Տոտենհեմին[24][25]։ 2019 թվականի փետրվարի 24-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի Մանչեսթեր Սիթիի դեմ հանդիպման վերջում Սարին փորձեց փոխարինել դարպասապահ Կեպա Արիսաբալագային[26][27], սակայն Կեպան հրաժարվեց լքել խաղադաշտը, իսկ Չելսին պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[28][29]։ Մայիսի 29-ին Սարին նվաճեց իր առաջին գավաթը մարզչական կարիերայում՝ Չելսիի հետ հաղթելով ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգան[30][31]։ 2018-19 մրցաշրջանի վերջում նա հայտարարեց ակումբից հեռանալու մասին[32][33]։
Յուվենտուս
2019 թվականի հունիսի 16-ին Սարին 3 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ[34][35][36]։ Օգոստոսին նրա մոտ հայտնաբերվեց թոքաբորբ, ինչի պատճառով Սարին բաց թողեց 2 հանդիպում[37][38][39]։
Մարզչական վիճակագրություն
2019 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ
Թիմ | Սկսած | Մինչև | Արդյունք | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | ՈՈ | Պ | Հ % | |||
Անտելյա | 1996 | 1998 | 60 | 26 | 18 | 16 | 43.33 |
Վալդեմա | 1998 | 1999 | 17 | 5 | 6 | 6 | 29.41 |
Տեգոլետո | 1999 | 2000 | 26 | 8 | 9 | 9 | 30.77 |
Սանսովինո | 2000 | 2003 | 120 | 62 | 33 | 25 | 51.67 |
Սանջիովանեզե | 2003 | Հունիսի 18, 2005 | 82 | 34 | 29 | 19 | 41.46 |
Պեսկարա | Հուլիսի 9, 2005 | Հունիսի 30, 2006 | 43 | 14 | 12 | 17 | 32.56 |
Արեցո | Հոկտեմբերի 31, 2006 | Մարտի 13, 2007 | 22 | 6 | 8 | 8 | 27.27 |
Ավելինո | Հուլիսի 18, 2007 | Օգոստոսի 23, 2007 | 1 | 0 | 0 | 1 | 0.00 |
Վերոնա | Դեկտեմբերի 31, 2008 | Փետրվարի 28, 2008 | 6 | 0 | 1 | 5 | 0.00 |
Պերուջա | Սեպտեմբերի 23, 2008 | Փետրվարի 15, 2009 | 22 | 6 | 11 | 5 | 27.27 |
Գրոսետո | Մարտի 24, 2010 | Հունիսի 24, 2010 | 11 | 2 | 7 | 2 | 18.18 |
Ալեսանդրիա | Հուլիսի 6, 2010 | Հունիսի 24, 2011 | 36 | 15 | 13 | 8 | 41.67 |
Սորենտո | Հուլիսի 6, 2011 | Դեկտեմբերի 13, 2011 | 19 | 8 | 6 | 5 | 42.11 |
Էմպոլի | Օգոստոսի 12, 2012 | Մայիսի 31, 2015 | 132 | 52 | 45 | 35 | 39.39 |
Նապոլի | Հունիսի 12, 2015 | Մայիսի 23, 2018 | 147 | 97 | 25 | 25 | 65.99 |
Չելսի | Հուլիսի 14, 2018 | Հունիսի 16, 2019 | 63 | 39 | 13 | 11 | 61.9 |
Յուվենտուս | Հունիսի 16, 2019 | Ներկա | 8 | 6 | 2 | 0 | 75.0 |
Ընդհանուր | 818 | 380 | 239 | 199 | 46.5 |
Նվաճումներ
Ակումբային
Չելսի
- Անգլիայի լիգայի գավաթ. երկրորդ տեղ. 2018–19[28]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա. 2018–19[30]
Անհատական
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.