Մաունթ Լեմոն հետազոտություն

աստղագիտական հետազոտություն From Wikipedia, the free encyclopedia

Մաունթ Լեմոն հետազոտություն (անգլ.՝ Mount Lemmon Survey, MLS), աստերոիդների և գիսաստղերի որոնման և հետազոտության ծրագիր, Կատալինա ծրագրի մաս[1]։ Մաունթ Լեմոն հետազոտություն ծրագրում օգտագործվում է 1,52 մետրանոց ռեֆլեկտոր աստղադիտակ տեղադրված Ստյուարդի աստղադիտարանում, որը կազմում է Մաունթ Լեմոնի աստղադիտարանի մաս, այն տեղակայված է 2 791 մ բարձրության վրա Սանտա Կատալինա լեռնաշղթայում ԱՄՆ Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքի մոտ։

Արագ փաստեր Մաունթ Լեմոն հետազոտություն, Տեսակ ...
Մաունթ Լեմոն հետազոտություն
Thumb
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Երկիր ԱՄՆ
ՀապավումMLS
ՆպատակներԵրկրին մոտ աստերոիդների որոնում և քարտեզագրում
Գլխադասային գրասենյակՄաունթ Լեմոն աստղադիտարան, Արիզոնա ԱՄՆ
Փակել

Այս ծրագիրը այժմ հանդիսանում է տիեզերքի հետազոտություններով զբաղվող ամենաարդյունավետ ծրագրերից մեկը աշխարհում, հատկապես Երկրին մոտեցող աստերոիդների հայտնաբերումների առումով։ Մաունթ Լեմոն հետազոտությունը Փոքր մոլորակների կենտրոնի աստերոիդների հայտնաբերողների ցանկում գրավում է առաջատար տեղերից մեկը, ավելին քան 50 հազար համարակալված աստերոիդների հայտնաբերումով[2][3]։

Հայտնաբերումներ

Ծրագրի շրջանակներում 2008 թվականի հոկտեմբերի 7-ին անսպասելիորեն վերահայտնաբերվեց 206P/Բեռնարդ - Բոատինի կորսված գիսաստղը[4]։ Գիսաստղը 1892 թվականից ի վեր կատարել էր Արեգակի շուրջ 20 պտույտներ և անցել 0,3 - 0,4 ա. մ. հեռավորության վրա Յուպիտերից 1922, 1934 և 2005 թվականներին[5][6]։ Այս գիսաստղը նաև առաջինն էր, որ հայտնաբերվել էր լուսանկարման միջոցով, հայտնաբերել էր ամերիկացի աստղագետ Էդվարդ Բեռնարդը 1892 թվականի հոկտեմբերի 13-ին[4]։

2011 UN63 աստերոիդը հայտնաբերվել է Մաունթ Լեմոն հետազոտության կողմից 2009 թվականի սեպտեմբերի 27-ին, այն հանդիսանում է Մարսի տրոյացի աստերոիդ[7][8]։ Ծրագիր շրջանակներում նաև հայտնաբերվել է անսովոր Ատենի աստերոիդ 2012 FC71 2012 թվականի մարտի 31-ին[9]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.