From Wikipedia, the free encyclopedia
Մաունա Կեա, վահանաձև (հավայան) տիպի հանգած հրաբուխ Խաղաղ օվկիանոսի Հավայի կղզում։ Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 4202 մ, որը 35 մետրով է բարձր Մաունա Լոայից։ Նրա հարաբերական բարձրությունը օվկիանոսի հատակից մինչև գագաթը կազմում է 10203 մ, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենաբարձր գագաթը, Էվերեստից էլ բարձր, եթե վերջինս հաշվենք ծովի մակարդակից[2]։ Կազմված է օլիվինաբազալտային և անդեզիտային լավաներից։ Խառնարանը չի պահպանվել, տափարակ գագաթը գրեթե միշտ ձյունածածկ է (որից և հրաբուխը ստացել է իր անունը)[3]։
Մաունա Կեա | |
---|---|
Տեսակ | հրաբուխ և լեռ |
Մայրցամաք | Օվկիանիա |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածք | Հավայի շրջան |
ԲԾՄ | 4207,3 մետր[1] |
Հարաբերական բարձրություն | 4207,3 մետր |
Նյութ | բազալտ |
Աշխարհագրական տեղադրություն | Հավայի |
Լեռնաշղթա | Hawaiian–Emperor seamount chain? |
Տեղագրական մեկուսացում | 3947 կմ |
Հրաբխային կայան | Հավայան հրաբխային աստղադիտարան |
Մաունա Կեան մեծամասամբ գտնվում է ջրի տակ։ Ստորոտից (որը գտնվում է օվկիանոսի հատակին) գագաթ նրա հարաբերական բարձրությունը կազմում է մոտ 10 կմ։ Լեռան երկրաբանական տարիքը գնահատվում է մոտ մեկ միլիոն տարի, առավել ակտիվ փուլը տեղի է ունեցել հարյուր հազար տարի առաջ։ Ներկայիս, հետվահանային փուլում, սկսել է ավելի մածուցիկ լավա ժայթքել, որն ավելացրել է լանջերի զառիթափությունը։ Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 4,5 հազար տարի առաջ[3]։
Հավայի կղզու տեղաբնիկների լեզվով Մաունա Կեա անվանումը նշանակում է «սպիտակ լեռ»[3]։ Հավայան առասպելաբանության մեջ Հավայի կղզու բոլոր գագաթները համարվում են սրբազան, իսկ Մաունա Կեան՝ ամենասրբազանը բոլորից, որին այցելել իրավունք ունեն միայն իրենց ցեղի բարձրաստիճան ղեկավարները[4]։
3975 մ բարձրության վրա է գտնվում ոչ մեծ Վայիաու լիճը։ Հին հավայցիները, որոնք ապրում էին հրաբխի լանջերին, հսկայական անտառներն օգտագործում էին սնունդ հայթայթելու համար։ 18-րդ դարում, երբ եվրոպացիները հայտնվեցին տարածաշրջանում, լեռան լանջերին հայտնվեցին խոշոր եղջերավոր անասուններ և ոչխարներ, որոնք բացասաբար անդրադարձան էկոլոգիական իրավիճակի վրա։
Հրաբխի լանջերին հստակ երևում է բարձրադիր գոտիականությունը, որը բաղկացած է երեք հիմնական բնական գոտիներից.
Վերջին տարիներին, մտահոգությունները հայրենի տեսակների պահպանման հետ կապված, հանգեցրել են դատավարության և Հավայան կղզիների հողային և բնական պաշարների վարչությունը որոշում է կայացրել, հնարավորության սահմաններում արգելել ներմուծվող բույսերի և կենդանիների տեսակները պաշտպանված տարածքներում։
Մաունա Կեան Հավայի կղզու 5 հրաբուխներից մեկն է[5], 4-րդը՝ հնությամբ և ակտիվությամբ։ Այն ձևավորվել է որպես նախավահանային հրաբուխ՝ Հավայան թեժ կետի գործումից, շուրջ 1 միլիոն տարի առաջ և ծայրաստիճան ակտիվ դարձավ վահանայինի փուլում՝ մոտ 500.000 տարի առաջ[6]։ Հետվահանային փուլը սկսվեց 250.000-200.000 տարի առաջ[7], ներկայումս հրաբուխը չի գործում։
Մաունա Կեա-ի ծավալը կազմում է 32000 կմ³: Այն ունի ավելի փոքր զանգվածայնություն քան Մաունա Լոան։ Իր զանգվածով ճզմում է օվկիանոսային երկրակեղևի մոտ 6 կմ հատված[8]։ Հրաբուխը շարունակում է սահել և հարթվել սեփական զանգվածի տակ տարեկան առնվազն 0,2 մմ-ով։ Զանգվածի մեծ մասը ներկայիս գագաթի արևելյան մասում է։ Բարձրությունը 4205 մ է, 35 մ-ով բարձր է Մաունա Լոա-ից։ Մաունա Կեա-ի բարձրությունը օվկիանոսի հատակում գտնվող ստորոտից 10203 մ է, ինչը այն ավելի մեծ է դարձնում Էվերեստ լեռից, եթե վերջինս չափվում է ծովի մակարդակից[9][10]։ Այն Հավայի նահանգի բարձր գագաթն է[11]։
Հավայան կղզիների բոլոր հրաբուխների նման, Մաունա Կեան էլ միջնապատյանի վերին սալիկի ստեղծած թեժ կետի արդյունք է։ «Հալեցնելով» վերևից դեպի իրեն շարժվող Խաղաղ օվկիանոսային սալը, այն անընդհատ նոր հրաբուխներ է ստեղծում, մինչդեռ հները, տեղափոխվելով այդ վայրից, հանգում են և փլուզվում։ Այսպիսով, ավելի քան 70 միլիոն տարվա ընթացքում ձևավորվեց 6000 կիլոմետրանոց Հավայան լեռնաշղթան և հավայի հրաբուխները այդ գործընթացի նորագույն արդյունքն են[5]։ Գերակշռող տեսակետ է, որ թեժ օջախը անշարժ է եղել ողջ Կայնոզոյան դարաշրջանում[5][12]։ Չնայած հավայան հրաբխականությունը լավ է ուսումնասիրված, թեժ կետերի առաջացման ճշգրիտ մեխանիզմը մնում է անորոշ[13]։
Լավային հոսքերի ավելացումը Մաունա Կեա- ից համընկնում էին հարևան հրաբուխների հոսքերի հետ։ Դրանցից ամենանշանավորը հյուսիսարևմուտքում (ավելի հնագույն) Կոհալա հրաբուխից և հարավում Մաունա Լոա- ից եկող լավային հոսքերն էին[8]։
Բուն հրաբխային ճեղքերը (ճեղքվածքային գոտիները) Մաունա Կեա- ի լանջերին թաղվել են հետվահանային հրաբխականության ժամանակ[7]։ Նախկինում ենթադրվում էր, որ Հիլո Ռիջ ճեղքվածքային գոտին, որն ընկած է հրաբխից արևելք, նրա դրա մի մասն է։ Սակայն այժմ ենթադրվում է, որ այն կապված է Կոհալա հրաբխի հետ[14][15]։
Մաունա Կեան աշխարհի լավագույն վայրերից մեկն է աստղագիտական դիտարկումների համար։ 1964 թվականին ճանապարհի ստեղծումից ի վեր հրաբխի գագաթին կառուցվել է 13 աստղադիտակ 11 երկրներից։ Աստղադիտարաններն օգտագործվում են էլեկտրամագնիսական սպեկտրի բոլոր տիրույթներում հետազոտությունների համար[16]։
Հավայան համայնքների որոշ բնակիչների համար «սուրբ» վայրում դրանց կառուցումը դեռ քննարկման առարկա է[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.