Մանրաթելերի գործարան (Վանաձոր)

From Wikipedia, the free encyclopedia

Մանրաթելերի գործարան, խորհրդային շրջանի թեթև արդյունաբերական ձեռնարկություն ՀՀ Լոռու մարզկենտրոն Վանաձորում (նախկինում՝ Կիրովական)։

Հիմնադրում

Հիմնադրվել է 1962 թվականին։ Թողարկում էր տարբեր տեսակի մանրաթելեր։

Հումք

Հումքը ստանում էր Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանից, մասամբ՝ Կանադայից։ Ուներ քիմիական, մանման, ոլորման, տեսակավորման, ծավալային թելի արտադրամասեր։

Արտադրանքի առաքում

Գործարանի արտադրանքն առաքվում էր ԽՍՀՄ 30 քաղաք։ 1974-1976 թվականներին մասնակցել էր Լայպցիգի, Սան Պաուլոյի, Բուխարեստի, Բուենոս Այրեսի միջազգային տոնավաճառներին և ցուցահանդեսներին։

Պարգևներ

1972 թվականին պարգևատրվել էր «Հոբելյանական պատվոնշան» շքանշանով։ 1976 թվականին ԽՍՀՄ-ում առաջին անգամ արտադրել էր սիգարետների ֆիլտրերի ացետատային ժապավեն, որի հիմնական սպառողը «Հայծխախոտարդ»-ի Երևանի ծխախոտի ֆաբրիկան էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 468 Thumb

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.