From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Օլիվեր (անգլ.՝ Michael Oliver, փետրվարի 20, 1985, Աշինգտոն, Նորթամբերլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլային մրցավար, որը վարում է Պրեմիեր լիգայի հանդիպումները, ինչպես նաև Անգլիայի ազգային գավաթային մրցաշարերը։ Սկսել է դատել Պրեմիեր լիգայի հանդիպումները 2010 թվականին՝ դառնալով այդ մրցաշարի պատմության մեջ ամենաերիտասարդ մրցավարը (գերազանցելով Ստյուարտ Աթուելի ռեկորդը, որը սահմանվել էր 2008 թվականին)[1]։
Մայքլ Օլիվեր անգլ.՝ Michael Oliver | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 20, 1985 (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Աշինգտոն, Նորթամբերլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Օլիվերը խաղերը սկսել է դատել 14 տարեկանից՝ հոր՝ Քլայվի առաջարկությամբ, որն աշխատում էր որպես ֆուտբոլային մրցավար։ 2007 թվականին ընդգրկվել է մրցավարների ազգային ցուցակում և եղել է «Ուեմբլի» մարզադաշտում կայացած Ազգային կոնֆերանսի փլեյ-օֆֆի եզրափակչի գլխավոր մրցավարը։ Հետագայում նա սահմանեց մի շարք ռեկորդներ՝ դառնալով ֆուտբոլի լիգայի ամենաերիտասարդ լայնսմենը, ֆուտբոլի լիգայի ամենաերիտասարդ գլխավոր մրցավարը և Պրեմիեր լիգայի ամենաերիտասարդ չորրորդ մրցավարը։
2010 թվականի օգոստոսին Մայքլ Օլիվերն ընդգրկվել է «Դատավորների ընտրված խմբում։ 2010 թվականի օգոստոսի 21-ին նա 25 տարեկան և 182 օրական հասակում որակազրկեց «Բիրմինգհեմ Սիթիի» և «Բլաքբըրն Ռովերսի» միջև Պրեմիեր լիգայում իր առաջին հանդիպումը՝ գերազանցելով Ստյուարտ Աթուելի ռեկորդը, ով մինչև այդ պահը Պրեմիեր լիգայի խաղի ամենաերիտասարդ մրցավարն էր[2]։
2022 թվականի մայիսին ՖԻՖԱ-ն նրան նշանակել է Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության 36 գլխավոր մրցավարներից մեկը։
2024 թվականի ապրիլին ընտրվել է գլխավոր մրցավարներից մեկի կողմից 19 մրցավարական բրիգադների շարքում՝ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Գերմանիայի ֆուտբոլային դաշտերում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հանդիպումները սպասարկելու համար[3]։
Մրցաշրջան | Հանդիպումներ[4] | Ընֆհանուր | խաղի համար | Ընդհանուր | խաղի համար |
---|---|---|---|---|---|
2006/07 | 12 | 26 | 2,17 | 3 | 0,25 |
2007/08 | 29 | 73 | 2,52 | 6 | 0,21 |
2008/09 | 41 | 101 | 2,46 | 5 | 0,12 |
2009/10 | 27 | 74 | 2,74 | 7 | 0,26 |
2010/11 | 29 | 83 | 2,86 | 6 | 0,21 |
2011/12 | 36 | 94 | 2,61 | 4 | 0,1 |
2012/13 | 39 | 105 | 2,69 | 1 | 0,03 |
2013/14 | 40 | 141 | 3,53 | 4 | 0,10 |
2014/15 | 39 | 137 | 3,51 | 6 | 0,15 |
2015/16 | 36 | 131 | 3,64 | 9 | 0,25 |
2016/17 | 44 | 138 | 3,14 | 5 | 0,11 |
2017/18 | 43 | 151 | 3,51 | 7 | 0,16 |
2018/19 | 45 | 152 | 3,38 | 8 | 0,18 |
Աղբյուր․Soccerbase[5]
Բեմ | Ամսաթիվ | Վայր | Թիմ 1 | Թիմ 2 | Արդյունք | 11 մետրանոց | ||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խմբային փուլ | 2022 թվականի նոյեմբերի 27 | «Ահմադ իբն Ալի», Էր-Ռայյան | Ճապոնիա | Կոստա Ռիկա | 0:1 (0:0) | 3 — 3 | 0 — 0 | 0 — 0 |
Խմբային փուլ | 2022 թվականի նոյեմբերի 30 | «Ազգային մարզադաշտ», Լուսաիլ | Սաուդյան Արաբիա | Մեքսիկա | 1:2 (0:0) | 6 — 1 | 0 — 0 | 0 — 0 |
1/4 եզրափակիչ | 2022 թվականի դեկտեմբերի 9 | «Էդյուքեյշն սիթի», Էր-Ռայյան | Խորվաթիա | Բրազիլիա | 1:1 (0:0, 0:0, д.в.1:1, пен.4:2) | 2 — 3 | 0 — 0 | 0 — 0 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.