Մայքլ Տեր-Պողոսյան (անգլ.՝ Michel Ter-Pogossian, ապրիլի 21, 1925(1925-04-21)[1], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն - հունիսի 19, 1996(1996-06-19)[2][3], Փարիզ, Ֆրանսիա), հայազգի ֆիզիկոս, գյուտարար, Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի (Positron emission tomography (PET)) հայրերից մեկն է։ Համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը ստեղծողներից մեկը (1975)[4]։

Արագ փաստեր Մայքլ Տեր-ՊողոսյանMichel Ter-Pogossian, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Տեր-Պողոսյանը ծնվել է Բեռլինում, եղել է իր ծնողների միակ զավակը։ Նրա ծնողները հաստատվել էին Գերմանիայում` փախչելով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, երբ նա երեխա էր։ Նա գիտական կոչումներ է ստացել Փարիզի համալսարանից և Ռադիումի ինստիտուտից։ 1946 թվականին արտագաղթում է ԱՄՆ Վաշինգտոնի սբ. Լուիսի անվան համալսարանում (Washington University of St. Louis) սովորելու համար։ Ավելի ուշ ընդունվում է նույն համալսարանի մեկ այլ ֆակուլտետ` Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոց (Washington University School of Medicine)։

Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիա

1977 թվականին Միքայել Տեր-Պողոսյանը ստեղծել է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը։ Տոմոգրաֆն օգտագործվում է քաղցկեղային գոյացության հայտնաբերման համար, ինչպես նաև՝ սրտային հիվանդությունների վերահսկման ժամանակ։ Այն հեղաշրջում առաջ բերեց ուղեղի ֆունկցիաների ըմբռնման ասպարեզում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.