From Wikipedia, the free encyclopedia
Մայիս Շուխուր օղլի Բարխուդարով (ադրբ.՝ Mais Şükür oğlu Bərxudarov, ապրիլի 20, 1976, Կուբաթլու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի, զինվորական, Ադրբեջանի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ։ Մասնակցել է քառօրյա պատերազմին։
Մայիս Բարխուդարով | |
---|---|
ադրբ.՝ Mais Bərxudarov | |
ապրիլի 20, 1976 (48 տարեկան) - | |
Ծննդավայր | Կուբաթլու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Զորատեսակ | Ադրբեջանի ցամաքային զորքեր |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016), 44-օրյա պատերազմ, Battle of Jabrayil?, Ճակատամարտ Ֆուզուլիի համար, Battles for Zangilan?, Battle of Gubadli? և Հադրութի գրավում |
Կրթություն | Զինվորական լիցեյ. Ջ.Նախիջեւանսկի |
Պարգևներ |
Մայիս Բարխուդարովը ծնվել է Արցախի Քաշունիք (Կուբաթլու) գյուղում։
1998 թվականին ավագ լեյտենանտ Մայիս Բարխուդարովը պարգևատրվել է «Ադրբեջանի դրոշի շքանշանով»[1]։ Մրցանակը նրան հանձնել է անձամբ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը։ 2012 թվականին գնդապետ Մայիս Բարխուդարովը պարգևատրվել է «Հայրենիքի համար» մեդալով՝ Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության պահպանման գործում ունեցած հատուկ ծառայության, իր պաշտոնական պարտականությունների և առաջադրված խնդիրների կատարման համար[2][3]։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մայիս Բարխուդարովին շնորհել է գեներալ-մայորի կոչում՝ Լելե Թեփե բարձունքի գրավման ռազմական գործողություններին անձամբ մասնակցության շնորհիվ։ Բարխուդարովն առաջին սպան է, որը վերջին 20 տարվա ընթացքում հերոսության համար նախագահի կողմից արժանացել է այս կոչմանը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.