Մայա Սար (անգլ.՝ Maya Sar, հուլիսի 12, 1981(1981-07-12), Տուզլա, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ), բոսնիացի երգչուհի է։

Արագ փաստեր Մայա Սար Maya Sar, Ծնվել է ...
Մայա Սար
Maya Sar
Ծնվել էհուլիսի 12, 1981(1981-07-12) (43 տարեկան)
ԾննդավայրԲոսնիա և Հերցեգովինա, Տուզլա
Քաղաքացիություն Բոսնիա և Հերցեգովինա
Կրոնքրիստոնյա
ԿրթությունՍարաևոյի համալսարան
Մասնագիտությունհեղինակ-կատարող
Աշխատանք2010-ից
Կայքmayasar.com
Փակել

Կենսագրություն

Մայան իր առաջին երգը թողարկել է 2010 թ., որը հիթ է դառնում ոչ միայն Բոսնիա և Հերցեգովինայում, այլ նաև հարևան երկրներում։

2011 թ. եղել է Եվրատեսիլ 2011 երգի մրցույթի Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Դինո Մերլինի վոկալիստներից մեկը։ Մեկ տարի անց 2012 թ.-ին նա ներկայացրել է իր երկիրը նույն մրցույթում Korake Ti Znam երգով և եզրափակիչ փուլում զբաղեցրել 18-րդ հորիզոնականը։ Մայայի առաջին ստուդիական ալբոմը՝ Krive riječi խորագրով, թողարկվել է 2013 թվականի հունիսի 1-ին, Hayat Production լեյբլով[1][2][3]։

Անձնական կյանք

2002 թ. Մայան ամուսնացել է Մահիր Սարիհոջիչի հետ, ով երաժշտական պրոդյուսեր է, և նրանք միասին ունեն ձայնագրման ստուդիա։

Մայան բացի բոսնիերենից տիրապետում է նաև անգլերենին և իտալերենին։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.