Remove ads

Մաքսվել (պորտ.՝ Maxwell, օգոստոսի 27, 1981(1981-08-27)[1][2], Կաշուեյրու դի Իտապեմիրին, Էսպիրիտո Սանտո, Բրազիլիա), բրազիլացի նախկին ֆուտբոլիստ։ Խաղացել է ձախ պաշտպանի դիրքում։ Հանդես է եկել Կրուզեյրոյում, Այաքսում, Ինտերում, Բարսելոնայում և ՊՍԺ-ում[3]։ Կարիերան ավարտելու պահին Եվրոպայի ամենաշատ տիտղոս նվաճած ֆուտբոլիստն էր[4][5][6]։ Ներկայումս աշխատում է ՊՍԺ-ում որպես սպորտային տնօրենի օգնական։

Արագ փաստեր ՄաքսվելMaxwell, Անձնական տվյալներ ...
Մաքսվել
Maxwell
Thumb
Մաքսվելը մամլո ասուլիսի ժամանակ 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Maxwell Scherrer Cabelino Andrade
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 27, 1981(1981-08-27)[1][2] (43 տարեկան)
Ծննդավայր Կաշուեյրու դի Իտապեմիրին, Էսպիրիտո Սանտո, Բրազիլիա
Հասակ 176 սմ
Քաշ 73 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2000-2001 Բրազիլիա Կրուզեյրո 27 (2)
2001-2006 Նիդերլանդներ Այաքս 114 (9)
2006 Իտալիա Էմպոլի 0 (0)
2006-2009 Իտալիա Ինտերնացիոնալե 79 (2)
2009-2012 Իսպանիա Բարսելոնա 57 (0)
2012-2017 Ֆրանսիա ՊՍԺ 145 (12)
2000-2017 Ընդհանուր 422 (25)
Ազգային հավաքական
2004 Բրազիլիա Բրազիլիա Մ23 6 (0)
2013-2014 Բրազիլիա Բրազիլիա 10 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Փակել
Remove ads

Ակումբային կարիերա

Վաղ կարիերա

Իր կարիերան Մաքսվելը սկսել է Կրուզեյրոյում։ 2001 թվականի հունիսին 5 տարվա պայմանագիր կնքեց հոլանդական Այաքսի հետ[7]։ Այստեղ իր լավագույն տարին անցկացրեց 2003-2004 մրցաշրջանում, երբ նա բաց թողեց ընդամենը 3 խաղ Էրեդիվիզիում և դարձավ Հոլանդիայի տարվա ֆուտբոլիստ։ 2005 թվականի ապրիլին բրազիլացին ծանր վնասվածք ստացավ[8] և այլևս Այաքսի կազմում խաղադաշտ դուրս չեկավ։

Ինտեր

Այաքսի հետ Մաքսվելի պայմանագիրը ավարտվում էր 2006 թվականի հունվարի 2-ին[9], և նա պետք է անվճար տեղափոխվեր Ինտեր, սակայն այդ ժամանակ գործող ոչ-ԵՄ-ի ֆուտբոլիստների գրանցման քանակի արգելքի պատճառով նա մինչև մրցաշրջանի ավարտ տեղափոխվեց Էմպոլի[10]։ Այնուամենայնիվ, նա Էմպոլիի կազմում ոչ մի հանդիպում չանցկացրեց։

2006 թվականի հուլիսին Ինտերը պաշտոնապես հայտարարեց Մաքսվելի տրանսֆերի մասին որպես տեղական տրանսֆեր[11]։ Իր առաջին մրցաշրջանում Մաքսվելը իրեն շատ լավ դրսևորեց, մասնավորապես՝ Պարմայի դեմ խաղում, երբ նա գոլի հեղինակ դարձավ՝ անհատական անցումից հետո[12][13]։ Այս գոլը ընտրվեց Ինտերի տարվա լավագույն գոլ ըստ երկրպագուների քվեարկության։

2007-2008 մրցաշրջանում Քրիստիան Կիվուն փոխարինեց Մաքսվելին ձախ պաշտպանի դիրքում, և նա զբաղեցրեց ձախ կիսապաշտպանի տեղը։ Իր արագության շնորհիվ նա շուտ ադապտացվեց վինգերի դիրքում[14][15]։ Այդ մրցաշրջանում նա Ինտերի հետ երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Սերիա A-ն։ 2008-2009 մրցաշրջանում Մաքսվելը ստացավ ծանր վնասվածք և բաց թողեց 6 շաբաթ։ Վերադառնալով՝ նա հաստատվեց հիմնական կազմում՝ դեկտեմբերի 14-ին խփելով իր երկրորդ գոլը Ինտերի կազմում՝ Կիևոյի դեմ խաղում[16]։

Thumb
Մաքսվելը Բարսելոնայի կազմում 2009 թվականին

Բարսելոնա

2009 թվականի հուլիսի 15-ին Մաքսվելը տեղափոխվեց Բարսելոնա 4․5 միլիոն եվրոյի դիմաց[17]։ Իր դեբյուտը նշեց 2009 թվականի օգոստոսի 23-ին՝ Իսպանիայի սուպերգավաթի Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[18]։ Նա կարևոր նշանակություն ուներ ակումբի համար մրցաշրջանի երկրորդ կեսում, երբ Էրիկ Աբիդալը վնասվածք ուներ, և օգնեց Բարսելոնային հաղթել Լա Լիգան։

ՊՍԺ

2012 թվականի հունվարի 12-ին Մաքսվելը 3 տարվա պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ[19]։ Ակումբը ֆուտբոլիստի համար վճարեց 3․5 միլիոն եվրո։ 2013-2014 մրցաշրջանում նա դարձավ հիմնական կազմի խաղացող՝ փոխարինելով Սիակա Տիենեին, ով տեղափոխվեց Մոնպելիե։ 2014 թվականի փետրվարի 28-ին Մաքսվելը երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2015 թվականի հունիս[20]։

2015 թվականի փետրվարի 4-ին՝ Լիլի դեմ խաղում Մաքսվելը խփեց խաղի միակ գոլը, ինչի շնորհիվ ՊՍԺ-ն անցավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակիչ[21]։

Remove ads

Միջազգային կարիերա

Մաքսվելը առաջին անգամ հայտավորվեց Բրազիլիայի ազգային հավաքական 2004 թվականի հոկտեմբերին, բայց այդպես էլ ոչ մի խաղ չանցկացրեց[22]։

Իր դեբյուտը Բրազիլիայի ազգային հավաքականում նշեց 2013 թվականի օգոստոսի 14-ին՝ փոխարինման դուրս գալով Շվեյցարիայի դեմ ընկերական խաղում[23]։

Բրազիլիայի կազմում Մաքսվելը մասնակցեց 2014 թվականի աշխարհի առաջնությանը, սակայն անցկացրեց միայն 1 խաղ՝ Հոլանդիայի դեմ 3-րդ տեղի համար հանդիպումը[24]։ Առաջնությունից հետո նա հավաքական չհրավիրվեց և 2014 թվականի հոկտեմբերին հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին[25]։

Remove ads

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային

Մանրամասն տեղեկատվություն Ակումբ, Մրցաշրջան ...
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Այաքս 2001–02 24 0 2 0 2 0 28 0
2002–03 30 4 1 0 10 0 41 4
2003–04 31 2 2 0 7 0 40 2
2004–05 29 3 4 0 5 0 38 3
2005–06 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 114 9 9 0 24 0 147 9
Ինտեր 2006–07 22 1 0 0 2 0 24 1
2007–08 32 0 0 0 7 0 39 0
2008–09 25 1 0 0 4 0 29 1
Ընդհանուր 79 2 0 0 13 0 92 2
Բարսելոնա 2009–10 25 0 4 0 7 0 36 0
2010–11 25 0 9 1 7 0 41 1
2011–12 7 0 2 1 3 0 12 1
Ընդհանուր 57 0 15 2 17 0 89 2
ՊՍԺ 2011–12 14 1 1 0 0 0 15 1
2012–13 33 2 5 0 10 1 48 3
2013–14 24 3 4 0 8 0 36 3
2014–15 26 3 2 1 8 0 36 4
2015–16 28 3 1 0 5 0 34 3
2016–17 20 0 9 0 4 0 33 0
Ընդհանուր 145 12 22 1 35 1 202 14
Կարիերայի ընդհանուր 395 23 46 3 84 1 525 27
Փակել

Միջազգային

Մանրամասն տեղեկատվություն Բրազիլիա, Տարի ...
Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2013 7 0
2014 3 0
Ընդհանուր 10 0
Փակել

Նվաճումներ

Ակումբային

Կրուզեյրո
  • Բրազիլիայի գավաթ (1)․ 2000
Այաքս
Ինտեր
Բարսելոնա
ՊՍԺ

Անհատական

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads