ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ
From Wikipedia, the free encyclopedia
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (ՄԱՓԳՀ) (անգլ.՝ United Nations High Commissioner for Refugees, UNHCR), ՄԱԿ-ի կազմակերպություններից մեկը, որը զբաղվում է փախստականների հարցերով[6]։ Այն հիմնադրվել է 1951 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով դեռևս անօթևան մնացած ավելի քան մեկ միլիոն մարդկանց օգնելու նպատակով։
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ | |
---|---|
![]() ՄԱՓԳՀ-ի լոգոն | |
![]() | |
Տեսակ | organization established by the United Nations?, միջկառավարական կազմակերպություն և Միջազգային կազմակերպություն |
Երկիր | Գերմանիա |
Հապավում | UNHCR |
Հիմնադրված | Դեկտեմբերի 14, 1950 |
Նպատակներ |
|
Գլխադասային գրասենյակ | Ժնև, Շվեյցարիա |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն |
Ղեկավար | Ֆիլիպպո Գրանդի[1] |
Վերադաս կազմակերպություն | Միավորված ազգերի կազմակերպություն[2] |
Պատկանելիություն | Միավորված ազգերի կազմակերպություն |
Բյուջե | 3,2 միլիարդ դոլար (2010 թվական) |
Պարգևներ | |
Կայք | unhcr.org |
Փախստականների գերագույն հանձնակատարը միջազգային պաշտպանություն է տրամադրում փախստականներին, որի հիմքում ընկած է Մարդու իրավունքների հարգանքը, ընդհուպ մինչև ապաստան գտնելու հնարավորությունը[7]։ Գերագույն հանձնակատարն է Ֆիլիպպո Գրանդին է (իտալացի դիվանագետ)։
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ստեղծվել է 1950 (1951) թվականի դեկտեմբերի 14-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից[6]։ Գործակալությանը հանձնարարվել էր ղեկավարել և համակարգել փախստականներին պաշտպանելու և ամբողջ աշխարհում նրանց խնդիրների լուծման միջազգային գործողությունները[6]։ գրասենյակը երկարատև լուծումներ է առաջարկում փախստականներին կամավոր հայրենադարձության, ապաստան երկրներում ինտեգրման կամ երրորդ երկրներում վերահաստատման համար։
Պատմություն
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ պատերազմի ընթացքում բազմաթիվ եվրոպացիներ բռնի ուժով տեղահանվեցին[8]։ Այն հիմնադրվել է 1951 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով դեռևս անօթևան մնացած ավելի քան մեկ միլիոն մարդկանց օգնելու նպատակով։ Գրասենյկաը ի սկզբանե ուներ երեք տարվա մանդատ, որն ավելի ուշ երկարաձգվեց իրար հոջորդող հինգ տարի ժամկետով մինչև 2003 թվականը, երբ Ընդհանուր վեհաժողովը որոշեց օժտել կառույց այն մանդատով «մինչև փախստականների խնդիրը վերջնականապես լուծում ստանա»[7]։
Նպատակներ
- Դրա հիմնական նպատակն է պաշտպանել փախստականների իրավունքները և բարեկեցությունը։
- Փախստականներին պաշտպանել և ամբողջ աշխարհում միջազգային գործողություններով լուծել նրանց խնդիրները[6]։
- Թույլ չտալ, որ երբևիցե մեկին իր կամքին հակառակ վերադարձնեն մի երկիր, որտեղ հիմքեր կան վախենալու, որ կարող է ենթարկել հալածանքի[7]։
- Օգնել այն մարդկանց, ովքեր նույնիսկ որևէ որկրի քաղաքացիություն չունեն[8]
Փաստեր
Մինչև 2010 թվականի վերջը Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն արդեն հոգ էր տանում շուրջ 36.5 միլիոն հոգու, այդ թվում՝ փախստականների, վերադարձված անձանց, սեփական երկրում տեղահանվածների և քաղաքացիություն չունեցող մարդկանց համար[7]։
ՄԱՓԳՀ-ի գրասենյակը՝ Շվեյցարիայի Ժնև 2, CH-1211, փոստարկղ 2500, հեռ՝ (41-22) 739, 8111:
Սկսած 1950 թվականից, գործակալությունը օգնել է տասնյակ միլիոնավոր մարդկանց նորովի սկսել իրենց կյանքը[8]։
Գրասենյակի 2010 թվականի հաստատած երկամյա բյոջեն կազմում էր 3,2 միլիարդ դոլար[7]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.