From Wikipedia, the free encyclopedia
«Ձին և իր տղան» (անգլ.՝ The Horse and His Boy), Քլայվ Սթեյփլս Լյուիսի ֆանտաստիկ վեպ՝ հրատարակված 1954 թվականի սեպտեմբերի 6-ին։ «Նարնիայի ժամանակագրություններ» շարքի հինգերորդ (երրորդը ըստ ժամանակային հերթականության) գիրքը։ Գործողությունները տեղի են ունենում Նարնիայից հարավ գտնվող երկրում՝ Տարխիստանում։ Վեպը պատմում է Շաստա տղայի և խոսող ձիու մասին, որոնք որոշել են միասին փախչել Նարնիա։ Գործողությունների ժամանակը Գերագույն արքա Փիթերի, արքա Էդմունդի, թագուհիներ Սյուզենի և Լյուսիի կառավարման ժամանակներն են։
Ձին և իր տղան անգլ.՝ The Horse and His Boy | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆանտաստիկա |
Ձև | վեպ |
Հեղինակ | Քլայվ Սթեյփլս Լյուիս |
Երկիր | Անգլիա |
Բնագիր լեզու | անգլերեն |
Տեսարան | Calormen?, Archenland? և Tashbaan? |
Կերպարներ | Shasta?, Ասլան, Aravis?, Hwin?, Bree?, Rabadash?, Փիթեր Փևենսի, Susan Pevensie?, Լյուսի Փևենսի, Էդմունդ Պևենսի, Mr. Tumnus?, Lasaraleen?, Tisroc?, Tarkaan Ahoshta? և Tarkaan Anradin? |
Նկարազարդող | Պաուլինա Բեյնս |
Հրատարակչություն | Ջեֆրի Բլես |
Հրատարակվել է | 1954 թվական սեպտեմբերի 6 |
Շարք | Նարնիայի ժամանակագրություններ |
Նախորդ | Արծաթե բազկաթոռ |
Հաջորդ | Հրաշագործի զարմիկը |
Թվային տարբերակ | fadedpage.com/showbook.php?pid=201410B1 |
Տղա Շաստին ապրում է ծովի ափին՝ ձկնորսի հյուղակում, ում նա անվանում է իր հայրը։ Նրա կյանքը դժվարին է և լի զրկանքներով։ Մի անգամ նրանց հյուղակում հայտնվում է ազնվատոհմ անծանոթ-տարխան՝ հիանալի արշավաձիու վրա։ Ականջ դնելով հոր և անծանոթի խոսակցությանը՝ տղան իմանում է, որ նա որդեգիր է և նրան ցանկանում են ստրկության վաճառել ազնվատոհմ հյուրին։ Նա որոշում է փախչել դաժան Տարխիստանից։ Փախուստում նրա ընկերն է դառնում անծանոթի խոսող ձին։ Նա Շաստային պատմում է հիասքանչ հյուսիսային երկիր Նարնիայի մասին, որտեղից նրանք երկուսն էլ ծնունդով են, որտեղ օդը մաքուր է և ազատություն է տիրում։ Ճանապարհին փախստականները հանդիպում են տարխանուհի Արավիտային, ով տնից փախել էր խորթ մոր պատճառով, որը նրան ստիպում էր ամուսնանալ հարուստ ծերունու հետ և նրա խոսող զամբիկին։ Միասին նրանք ուղևորվում են Նարնիա։ Որպեսզի հասնեն այնտեղ, նրանց անրհրաժեշտ է անցնել Տարխիստանի բազմամարդ մայրաքաղաք Տաշբաանի միջով, որտեղ ընկերները պատահաբար իրարից զատվում են փողոցային հրմշտոցի մեջ։ Այսպես Շաստան ընկնում է Նարնիայի չորս արքաների և թագուհիների նստավայրը հյուրասենյակ, որոնք Տարխիստանում էին գտնվում այցով, որտեղ բոլորը նրան ընդունում են Օռլանդիայի արքայազն Կորինի տեղը։ Այնտեղ նա իմանում է այն մասին, որ թագուհի Սյուզենը ցանկանում է մերժումով պատասխանել տարխիստանյան արքայազն Ռաբադաշի ամուսնության առաջարկին և այդ պատճառով ամբողջ նարնիական դեսպանությունը գտնվում է վտանգի տակ։ Նարնեցիները կիսվում են շուտափույթ տուն ուղևորվելու ծրագրերի մասին և Շաստայի ներկայությամբ քննարկում են տարբեր ճանապարհների, որոնք տանում են Նարնիա, արժանիքները և թերությունները։ Մեկնման համար Նարնիայի արքաները նախընտրում են նավը։ Այդ տեղեկություններով Շաստան փախչում է նստավայրից՝ փնտրելու իր ընկերներին, մինչ այդ ծանոթանալով արքայազն Կորինի հետ, ում նա նման է ինչպես ջրի երկու կաթիլ։
Արավիտան, քաղաքում մենակ մնալով երկու ձիերի հետ, հանդիպում է իր ընկերուհի Լազարիլինին, ով վերջերս ամուսնացել էր և վարում էր անհոգ աշխարհիկ կյանք։ Ընկերուհին որոշում է օգնել Արավիտային, չնայած որ չի հասկանում, թե ինչու է նրան հարկավոր փախչել այդպիսի բարձրաստիճան և հարուստ փեսացուից։ Նրանք սպասում են գիշերվան և փորձում են մոտենալ հանդիպման պայմանական վայրին՝ քաղաքի պատերից դուրս գտնվող լքված գերազմաններին, որը գտնվում է անապատի եզրին։ Հենց այստեղ էլ Լազարիլինի ծառաները պետք է բերեն ձիերին։ Դեպի դամբարանները կարճ ճանապարհը գտնվում է տարխիստանյան կառավարիչ Տիսրոկի պալատի միջով, որտեղ Լազարիլինը մուտք ունի որպես ազնվատոհմիկ անձ։ Հայտնվելով այնտեղ` աղջիկները ականատես են լինում արքայազն Ռաբադաշի և նրա հայր Տիսրոկի գաղտնի խոսակցությանը։ Ռաբադաշը սաստիկ զայրացած է նրանից, որ թագուհի Սյուզենը իր եղբայրների և քրոջ հետ փախել է նրանից նավով։ Նա ամեն գնով ցանկանում է ամուսնանալ Սյուզենի հետ։ Դրա համար Ռաբադաշը առաջարկում է հորը կազմակերպել ռազմական արշավանք դեպի հյուսիս, նպատակ ունենալով գրավել սկզբում Օռլանդիան, իսկ այնուհետև նաև Նարնիան։ Մտորումից հետո Տիսրոկը Ռաբադաշին թույլ է տալիս կազմակերպել այդպիսի գրավյալ արշավանք։ Աղջիկները դուրս են գալիս Տիսրոկի գաղտնի հարկաբաժնից և բաժանվում են։ Արավիտան, անցնելով քաղաքային պատի վրայով, հանդիպում է Շաստայի և ձիերի հետ քաղաքից դուրս և պատմում է Ռաբադաշի դավադիր ծրագրերի մասին։ Շաստիի պատմածներից ծանոթ լինելով անապատի միջով ճանապարհին, ընկերներն անմիջապես ճանապարհ են ընկնում, որպեսզի հասցնեն նախազգուշացնեն Օռլանյիայի արքային։ Ճանապարհտն նրանք հաղթահարում են բազմաթիվ դժվարություններ և փորձություններ, Ռաբադաշի ջոկատը կրնկակոխ հետապնդում է ճանապարհորդներին։ Ճգնավորի խրճիթից մինչև Անվարդ արքայական պալատ ընկած ճանապարհի վերջին հատվածը Շաստան պետք է վազի միայնակ, քանի որ ձիերը ուժասպառ են եղել, իսկ Արավիտան վիրավորվել է առյուծի կողմից։ Սակայն Շաստան հասցնում է ժամանակին զգուշացնել Օռլանդիայի արքա Լումային։ Ամրոցը կողպված է և պատրաստ պաշարման։ Օգնության հասած նարնեցիները դաժան ճակատամարտի են բռնվում տարխիստանցիների հետ, որի արդյունքում Ռաբադաշը գերի է վերցվում, իսկ մնացած տարխիստանիցները վտարվում են։
Ճակատամարտից հետո զորավոր առյուծ Ասլանը՝ Նարնիայի արարիչը և իրական տիրակալը, հայտնվում է Շաստային, Արավիտային և խոսող ձիերին և պատմում այն մասին, թե իրականում ոչ պատահական են եղել բոլոր նրանց արկածները և թվացյալ դժբախտությունները։ Այդ բոլոր իրադարձությունները եղել են նրա ծրագրերի մասերը, Նարնիայի, Օռլանդիայի և անձամբ նրանց մասին իր խնամատարությունը։ Ճակատամարտից հետո պարզվում է, որ Շաստան մանկությունում կորած արքայազն Կորինի երկվորյակ-եղբայրն է և նրա իրական անունը Կոր է։ Երբ հաղթողները որոշում են, թե ինչ անել պարտվածների հետ, կրկին հայտնվում է Ասլանը և սրբապիղծ Ռաբադաշին որոշ ժամանակով վեր է ածում էշի՝ ի պատիժ նրա նենգության և տխմարության։ Սակայն երբ Ռաբադաշը «կապաքինվի» էշի կերպարանքից և կդառնա Տարխիստանի կառավարիչը, նրա վրա կպահպանվի անեծք՝ նա ոչ մի տեղ չի կարողանա հեռանալ իր մայրաքաղաքից և աստվածուհի Տաշի տաճարից, որին նա պաշտում է և որին ավելի վեր է դասում Ասլանից, այլապես նա կրկին կվերածվի էշի։
Վերջաբանում խոսվում է հերոսների և երկրների հետագա ճակատագրի մասին։ Նարնիան և Օռլանդիան, ազատվելով թշնամական վտանգից, ծաղկում են և բարօր կյանք վայելում, տարխիստանցիները ուրախ են Ռաբադաշի խաղաղ կառավարմանը, Կորը և Արավիտան դարձել են շատ մտերիմ և, երբ հասունանում են, ամուսնանում են, նրանք ունենում են ժառանգորդ, Օռլանդիայի արքա Ռամ Մեծը։ Ռազմատենչ արքայազն Կորինը դառնում է մեծագույն ասպետ և ձեռնամարտի չեմպիոն, իսկ խոսող ձիերը սկսում են նոր, ազատ կյանք հայրենի Նարնիայում։
Վեպը բաղկացած է 15 գլխից[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.