From Wikipedia, the free encyclopedia
Ձիագի (լատին․՝ Casuarina), կազուարինա, ձիագիազգիների ընտանիքի ծառերի և թփերի ցեղ։ Ոչ մեծ ծառեր են, տերևները թեփուկանման են՝ ետ զարգացած, փնջերով հավաքված։ Ծաղիկները մանր են, առանց ծաղկապատի, միասեռ։ Արական ծաղիկներն ունեն մեկ առէջք, իգականները՝ մեկ վարսանդ։ Պտուղը նման է թևավոր ընկուզիկի, սակայն հասունանալիս բացվում է երկփեղկ տուփիկի նման։ Սերմն էնդոսպերմ չունի։ Հայտնի է ավելի քան 30 տեսակ՝ տարածված հիմնականում Ավստրալիայում, սակայն հանդիպում է նաև Թասմանիայում, Ֆիջիից և Նոր Կալեդոնիայից մինչև Բիրմա։
Ձիագիի բնափայտն ամուր է, կարմիր գույնի և կիրառվում է կահույքի արտադրությունում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 703)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձիագի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձիագի» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.