From Wikipedia, the free encyclopedia
Հրաչյա Անուշավանի Պապինյան (հունվարի 27, 1961, Հագվի, Թումանյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, ռեժիսոր, «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն։
Հրաչյա Անուշավանի Պապինյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | Հագվի, Թումանյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | լրագրող, ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ |
Ծնվել է 1961 թ. հունվարի 27-ին, Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Հագվի գյուղում։ 1983 թվականից Թումանյանի շրջանային մշակույթի տանն աշխատել է մեթոդիստ, 1988 թվականից տնօրեն։ 1993 թվականին ընտրվել է Թումանյանի շրջանային խորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ և աշխատել մինչև գործկոմների լուծարումը։ 1997-2003 թթ. աշխատել է որպես Ալավերդու մշակույթի կենտրոնի տնօրեն և 1992 թվականից մինչև օրս կարճատև դադարով հանդիսանում է Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ 1999 թվականին գործընկերոջ հետ հիմնադրել է Ալավերդու «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունը, եղել գլխավոր խմբագիր և նույն թվականինց զբաղվել է հեռուստալրագրությամբ։ 2000 թվականից համագործակցել է «Ինտերնյուս Հայաստան» կազմակերպության ծրագրերի հետ և ռեպորտաժներ պատրաստել «Ստորակետ», «Դիտակետ», «Խաչմերուկ» ծրագրերի համար, որոնք հեռարձակվել են Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և ԱՊՀ երկրներում։ Որոշ տեսանյութեր հեռարձակվել են նաև CNN հեռուստաընկերության եթերում։ 2000-2021 թթ. եղել է Հայաստանի ազգային, այնուհետև Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրի Լոռու մարզի սեփական թղթակից։ 2003-2013 թթ.վարել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Կարծիք» հաղորդաշարը, եղել լրագրող, սցենարիստ և ռեժիսոր։ 1989 թ.-ից անընդմեջ հանդիսանում է «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն։ 2009 թ. հեղինակել է «Պղնձե քաղաքի պատմությունը» գիրքը-ալբոմը, որը երկար տարիներ Ալավերդում իր կողմից կատարված ժողովրդագրական հետազոտությունների արդյունք է և պատմում է Ալավերդում պղնձարտադրության 240 տարվա մասին։
Թումանյանի շրջանային ժողովրդական թատրոն
Ալավերդու քաղաքային թատրոն
Հեղինակ է բազմաթիվ տեսաֆիլմերի, որոնք պատմում են մեր մշակույթի մեծերի, աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայկական գաղթօջախների և այլնի մասին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.